Սպիտակ տունը ԱՄՆ-ի «քաոսի» մեջ մեղավոր է անվանել դեմոկրատներին ու լրագրողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+13.09 oC

Սպիտակ տունը ԱՄՆ-ի «քաոսի» մեջ մեղավոր է անվանել դեմոկրատներին ու լրագրողներին

19:21 18.02.2018

Սպիտակ տան մամուլի քարտուղար Հոգան Գիդլին հայտարարել է, որ դեմոկրատ քաղաքական գործիչների և լրագրողների գործողությունները ավելի շատ «քաոս» են առաջացրել ԱՄՆ-ում, քան Ռուսաստանի կառավարության գործողությունները, գրում է The Hill-ը:

Ըստ Գիդլիի՝ դեմոկրատները և այն լրագրողները, ովքեր քննադատում էին Թրամփի աշխատակազմը, կեղծ տեղեկություներ են տարածել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների հարցում ռուսական «միջամտության» մասին:

«Կա երկու խումբ, որն ավելի շատ քաոս է առաջացնում, քան Ռուսաստանը: Խոսքը դեմոկրատների և առաջատար լրատվամիջոցների մասին է»,- ասել է Գիդլին:

Նրա խոսքով՝ ամերիկացիներին պետք է վրդովվեցնի այն փաստը, որ ավելի քան մեկ տարի նրանց ոչ հավաստի տեղեկություններ են հաղորդել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

22:32 07.05.2024

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […] ...

Բայդենն ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

21:19 07.05.2024

Բայդենն ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին։ «Ես լիովին հավատարիմ եմ հրեա ժողովրդի, Իսրայելի անվտանգությանը և նրա անկախ գոյության իրավունքին, նույնիսկ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Հոլոքոստի թանգարանում: Միաժամանակ Բայդենը քննադատել է պաղեստինամետ գործողությունները երկրի համալսարաններում։ «Ամերիկյան համալսարանում, Ամերիկայի […] ...

Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը մոտենում է միջուկային պատերազմին

20:39 07.05.2024

Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը մոտենում է միջուկային պատերազմին

Աշխարհը երբեք այնքան չի մոտեցել միջուկային պատերազմի շեմին, որքան հիմա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BelTA-ն։ Նրա խոսքով՝ արեւմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները հանգեցնում են լարվածության սրման ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում։ Միաժամանակ, Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ երկիրը մտադիր չէ ենթարկվել որևէ սադրանքի և չի պատրաստվում կռվել որևէ մեկի […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

20:20 07.05.2024

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալ թեւը՝ Իզեդդին ալ-Քասամ բրիգադը, խոսել է Գազայի հատվածում պատանդներից մեկի մահվան մասին։ Այս մասին մայիսի 7-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ 70-ամյա կինը ստացած վնասվածքներից մահացել է։ Աբու Ուբայդայի խոսքով՝ մեկ ամիս առաջ կրակոցների տակ է հայտնվել այն սենյակը, որտեղ պահվում էր պատանդը։ Մեկ օր առաջ […] ...

Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին

18:13 07.05.2024

Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին: Վարչապետը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների այցը Հայաստան և կարևորել ծանրամարտի Աշխարհի 2027 թվականի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ […] ...

Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրներին հրավիրելը «ազդանշան» է Ռուսաստանի կողմից․ Ռյաբկով

16:00 07.05.2024

Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրներին հրավիրելը «ազդանշան» է Ռուսաստանի կողմից․ Ռյաբկով

Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրների դեսպաններին հրավիրելը Ռուսաստանի կողմից ազդանշան է, որ Մոսկվան հետևում է արարողակարգին։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Անկեղծ ասած, որոշումը հեշտ չէր, բայց մենք բոլոր իմաստով քաղաքավարի մարդիկ ենք, մենք հետևում ենք արարողակարգին։ Կարծում եմ, որ ոչ բարեկամ երկրների ներկայացուցիչներին հրավիրելը նույնպես որոշակի […] ...

BACK_TO_TOP