16:27 18.03.2022
Այսօր տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ մշակված Հեռավար ուսուցման հարթակի շնորհանդեսը:
Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, հանրակրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համավարակի պայմաններում ակնհայտ դարձավ, որ կրթության մարտահրավերները փոխվում են, և նոր խնդիրները պահանջում են նոր լուծումներ: Նրա խոսքերով` ավելի քան 1,5 մլրդ երեխա տևական ժամանակ զրկված էր կրթության շարունակականության հնարավորությունից:
«Հայաստանում երեխաները կրթական գործընթացից դուրս են մնացել 12 շաբաթով, այն դեպքում, երբ ավելի բարձր համախառն արդյունք և տնտեսական զարգացած համակարգեր ունեցող երկրներում ընդհատման ցուցանիշը հասել է ավելի քան 30 շաբաթի: Եվ, չնայած կրթության ընդհատման առումով Հայաստանը գտնվում է բարվոք դիրքերում, այդուհանդերձ, համավարակի պայմաններում կրթության կազմակերպման խնդիրը ծառացած էր նաև Հայաստանի հանրակրթական համակարգի առջև»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ համավարակի առաջին փուլում միջազգային կապերի ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Ասիական զարգացման բանկի գործընկերների հետ քննարկվել է կրթական գործի շարունակականության ապահովման խնդիրը:
Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ համավարակի մարտահրավերներին դիմագրավելու նպատակով համատեղ նախաձեռնությամբ ստեղծված հեռավար ուսուցման հարթակն էապես կբարելավի կրթության ոլորտի զարգացման տեմպերը, ինչպես նաև դրական կանդրադառնա կրթության իրավունքի իրացման և շարունակականության իրավիճակի վրա:
Փոխնախարարը նշել է նաև, որ մինչև համավարակը ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել էր հեռավար ուսուցման փորձնական ծրագիր` հեռավոր բնակավայրերի դպրոցներում մասնագետների պակասի պատճառով որոշ առարկաների դասավանդումն ապահովելու նպատակով: Զուգահեռաբար, «Հանրակրթության մասին» օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն` հեռավար ուսուցումը սահմանվել է որպես ուսուցման ձև, որը հեռավար ուսուցման ներդրումը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու հնարավորություն է տվել` ներառելով ուսուցիչների հմտությունների զարգացման, էլեկտրոնային բովանդակության ստեղծման և մեթոդների զարգացման խնդիրները:
Համավարակի ընթացքում ԿԳՄՍ նախարարության և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար կրթության կազմակերպման փորձը թվային գործիքների վերամշակման և արդյունավետ կիրառման առումով մի շարք խնդիրներ ի հայտ բերեց:
«Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ էապես փոխվել են ուսուցիչների թվային հմտություններն ու տեխնոլոգիական կարողությունները: Եթե 2020 թվականի սկզբին հեռավար ուսուցման տեխնոլոգիաներից օգտվող ուսուցիչներ գրեթե չկային, այսօր ուսուցիչների զգալի մասը արդեն տիրապետում է անհրաժեշտ հմտությունների նվազագույն մակարդակին, որոնք, իհարկե, շարունակական բարելավման անհրաժեշտություն ունեն: Եթե 2020 թվականի սկզբին հանրակրթության չափորոշչին համապատասխան հայալեզու էլեկտրոնային բովանդակությունը խիստ սակավ էր, այսօր արդեն մենք ունենք տարբեր առարկաներից հազարավոր տեսադասեր` նաև ժեստերի լեզվի թարգմանությամբ»,- նշել է փոխնախարարը` ավելացնելով, որ կուտակված բովանդակությունը լավ պաշար է ոչ միայն հեռավար կրթության, այլև ինքնակրթության համար: Նրա խոսքով` հեռավար կրթության շնորհիվ այսօր ուսուցիչների պակաս ունեցող ավելի քան 50 դպրոցներում ապահովվում է համապատասխան առարկաների դասավանդումը մենթոր դպրոցների ուսուցիչների միջոցով:
Թվայնացվել է նաև դպրոցների փաստաթղթաշրջանառությունը. այս տարվանից էլեկտրոնային եղանակով կտրամադրվեն նաև ավարտական փաստաթղթերը:
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին ողջունել է հարթակի ստեղծումը. «ԱԶԲ-ն ուրախ է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ նորարար թվային տեխնոլոգիաների մշակման և օգտագործման միջոցով որակյալ և շարունակական կրթության հասանելիություն ապահովելու հարցում: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանում կրթական ոլորտի այլ նախաձեռնություններին՝ որպես գործընկերության ռազմավարության ուղղություն»:
Այնուհետև «Ֆյուչր Սըլուշնս» ՀԿ-ի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են նոր հարթակի էլեկտրոնային բովանդակային մշակման աշխատանքները, ներկայացրել են հարթակի գործունեությունը` իր բաժիններով: Հեռավար ուսուցման հարթակն ունի ուսուցիչների, աշակերտների, ծնողների և դպրոցի վարչական ղեկավարության համար նախատեսված բաժիններ: Հարթակի մշակման շրջանակում կատարվել է նաև 7-9-րդ դասարանների «Քիմիա, «Ֆիզիկա», «Երկրաչափություն» և «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի թվայնացում:
Նոր հարթակի տեխնիկական սպասարկման իրականացումն Ասիական զարգացման բանկի կողմից կփոխանցվի ԿՏԱԿ-ին:
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր Աթոռում18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...
17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:36 02.05.2025
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...