18:32 18.03.2022
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի առցանց նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 18-ին հեռավար ձևաչափով մասնակցել է նիստի աշխատանքներին և ելույթ է ունեցել «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող հանդիպման (փետրվարի 18, տեսակոնֆերանս ռեժիմ) արդյունքների և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ ձմեռային նստաշրջանի (24-25 փետրվարի, 2022թ., Վիեննա) ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի արդյունքների վերաբերյալ» զեկույցով: Էդուարդ Աղաջանյանը նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող հանդիպումը կայացել է այս տարվա փետրվարի 18-ին տեսակոնֆերանսի միջոցով՝ ի դեմս իմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահության:
Առցանց հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաև ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչներ:
Աշխատանքային հանդիպման նպատակների առնչությամբ ես ընդգծեցի միջազգային քաղաքականության և անվտանգության արդի հարցերի շուրջ համատեղ դիրքորոշումների համակարգման կարևորությունը, փոխօգնությունը՝ հաշվի առնելով համագործակցող ՀԱՊԿ պետությունների շահերն ու պարտավորությունները: Այս համատեքստում ուզում եմ նշել ԵԱՀԿ միջազգային ձևաչափում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավահավասար համագործակցությունը, ԵԱՀԿ ԽՎ նիստերի առանձին հարցերի շուրջ միասնական կառուցողական դիրքորոշման մշակումը և հնարավոր հավաքական որոշումները:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների արտաքին հարթակներում գործողությունների համակարգման հարցերը, քննարկել 2022 թ. փետրվարի 24-25-ը կայացած ԵԱՀԿ ԽՎ 21-րդ ձմեռային նստաշրջանի հարցերը, մտքեր են փոխանակել այն նախաձեռնությունների շուրջ, որոնք իրենք մտադիր են առաջարկել ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պատվիրակություններին: Լսեցինք նաև ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինի ելույթը:
Միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեությունը համակարգելու վերաբերյալ իր ելույթում Ռուսաստանի փոխարտգործնախարարն անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտության ճկուն մեխանիզմների կիրառման արդյունավետությանը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի փոխնախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության ղեկավար Պետր Տոլստոյը ներկայացրել է առաջիկա նստաշրջանի թեմաների վերաբերյալ իր դիտարկումները:
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելանյութի և էներգետիկ համալիրի, տրանսպորտի և կապի մշտական հանձնաժողովի անդամ Դենիս Կարասը նշել է ԵԱՀԿ ԽՎ-ի վերաբերյալ լրացուցիչ բանաձևի նախագծի առաջադրման ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը՝ «Թմրամիջոցների օգտագործման կանխարգելում երեխաների և երիտասարդների շրջանում» թեման, որը հայտարարվել է 2021 թ.:
2022թ. փետրվարի 24-25-ը Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նիստը: Օրակարգում ընդգրկված էին մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԽՎ երեք Ընդհանուր կոմիտեների հանդիպումները, ինչպես նաև բանավեճեր՝ «Անվտանգության երաշխիքները և անվտանգության անբաժանելիությունը Եվրոպայում. ԵԱՀԿ դերը» թեմայով: Խորհրդարանականներին դիմեցին ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հ. Շմիդտը, ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զ. Ռաուն, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մ. Սեդերֆելտը, Ավստրիայի խորհրդարանի նախագահ Վ. Սոբոտկան:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Անվտանգության երաշխիքները և Եվրոպայում անվտանգության անբաժանելիության սկզբունքը. ԵԱՀԿ դերը», «ԵԱՀԿ տարածաշրջանում լարվածության աճը և միջխորհրդարանական երկխոսության անհրաժեշտությունը», «Մարդկային թրաֆիքինգը տնտեսական գործունեության գլոբալացման պայմաններում», «Լրագրության դերն արդարության և օրենքի գերակայության ապահովման գործում» թեմաները:
ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում մասնակիցները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Շնորհակալություն ուշադրության համար»:
12:42 18.06.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի […] ...
12:32 18.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...
12:23 18.06.2025
IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքըԻրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանելԿրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...
11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...