Ռոսկոմնադզորը YouTube վիդեոհոսթինգը կարող է արգելափակել մարտի 18-ից կամ հաջորդ շաբաթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

Ռոսկոմնադզորը YouTube վիդեոհոսթինգը կարող է արգելափակել մարտի 18-ից կամ հաջորդ շաբաթ

20:56 18.03.2022

Ռոսկոմնադզորը կարող է արգելափակել YouTube վիդեոհոսթինգը մարտի 18-ին կամ հաջորդ շաբաթ,- հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռոսկոմնադզորին մոտ կանգնած աղբյուրը չի բացառել, որ ծառայության հասանելիությունը կարող է սկսվել սահմանափակվել ուրբաթ օրը՝ մարտի 18-ին։

Տեղեկատվության աղբյուրը  նաև ասել է, որ վիդեոհոսթինգը պետք է արգելափակվեր նախորդ շաբաթ, սակայն Meta-ի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով արգելափակումը հետաձգվեց։

Մարտի 11-ին ՌԴ գլխավոր դատախազությունը դիմում է ներկայացրել դատարան՝ Meta-ն ճանաչելով որպես ծայրահեղական կազմակերպություն և պահանջել է արգելել նրա գործունեությունը երկրում։ Գերատեսչությունը նաև պահանջել է քրեական  գործ հարուցել կորպորացիայի դեմ՝ կապված հանցագործությունների նշանների առկայության հետ՝ ՌԴ ՔՕ 280 և 205.1 հոդվածներով (Ծայրահեղական գործունեության հրապարակային կոչեր, ահաբեկչական գործունեությանն աջակցություն):

Պատճառն այն հաղորդագրությունն էր, որ Meta-ն պատրաստվում է մի շարք երկրներում ժամանակավորապես թույլատրել Facebook և Instagram սոցիալական ցանցերին չարգելափակել ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերը

14:25 24.06.2025

Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերը

Նոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։ Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով […] ...

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

14:18 24.06.2025

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...

Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

14:13 24.06.2025

Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

Transfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...

Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ

13:56 24.06.2025

Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

13:43 24.06.2025

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

13:22 24.06.2025

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

Իրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ ...

BACK_TO_TOP