21:53 18.03.2022
Այսօր՝ մարտի 18-ին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանի, Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի և միջազգային գործընկերների հետ միասին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ տեղադրվել է տեսահսկման համակարգ, այն բաղկացած է շուրջ 400 տեսախցիկներից։ Տեսահսկման համակարգի տեղադրման նպատակն է ապահովել քրեակատարողական հիմնարկի թափանցիկ աշխատանքը։
Նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, հատկապես՝ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար։
«Մենք այսօր այս տեսախցիկների օգնությամբ կարողանալու ենք վերացնել ապօրինությունները, ինչն էլ իր հերթին բերելու է մարդու իրավունքների պաշտպանության։ Քրեակատարողական հիմնարկներում այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կուտակվել են՝ թմրամիջոցների շրջանառություն, խաղամոլություն, ճնշումներ, ազատազրկվածների նկատմամբ ոտնձգություններ, այդ բոլոր երևույթների դեմ պայքարն այսօր մենք միասին գործարկում ենք այս համակարգի ներդրմամբ։ Սա բարեփոխումների միայն մի մասն է, և ինչպես ասվել է՝ զրո հանդուրժողականություն է լինելու ոչ միայն քրեական ենթամշակույթի, այլև՝ ցանկացած ապօրինության նկատմամբ»,- ընդգծել է նախարարը։
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում նշել է․ «Եվրոպական միությունը ճանաչում է վերջին տարիներին քրեակատարողական համակարգը բարեփոխելու՝ դրանց թափանցիկությունը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին ապահովելու նպատակով ներդրված Հայաստանի ջանքերը։ ԵՄ-ը հայտնում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման և պետական կառույցների նկատմամբ հանրային վստահության ձևավորման գործում Հայաստանին աջակցելու հանձնառությունը»։
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադառնալով բարեփոխումներին, ընդգծել է, որ այս համակարգի գործարկումը պարզապես տեսահսկման համակարգերի ներդրում չէ, այն գաղափարապես ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, քրեակատարողական համակարգի թափանցիկ և հաշվետու կառավարմանը․ «Միջազգային գործընկերների և նաև նախարարության արձանագրումն է, որ մենք ունենք բացթողումներ՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Կարող են լինել միջանձնային բռնության, հնարավոր խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներ, ուստի բնական է, որ այս ամենի համար առաջնային պատասխանատուն՝ քրեակատարողական հիմնարկը, պետք է արձանագրի և համապատասխան քայլեր իրականացնի։ Բացի այն հանգամանքից, որ մենք պաշտպանում ենք ազատությունից զրկված անձին, սա թույլ է տալիս, որ հասկանանք՝ ինչպիսի՞ վարքագիծ է նա դրսևորում ՔԿՀ-ում, որովհետև ի վերջո գտնվելով այստեղ, նա պետք է դրսևորի իրավահպատակ վարագիծ և կատարի հիմնարկի օրինական պահանջները։ Ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնին օպերատիվ կառավարման կենտրոնը նաև հնարավորություն կտա վերհանել ոլորտային խնդիրները ու ապահովել դրանց հասցեագրումը»։
Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, և արձանագրել, որ այս տեսախցիկների առակայությունը հնարավորություն է տալիս վերահսկել թե՛ ազատությունից զրկված անձանց, թե՛ ծառայողներին, և իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքը խախտած անձը պատասխանատվության կենթարկվի։
Առաջիկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը ևս կունենա արդի տեսահսկման համակարգ։
16:48 14.07.2025
Դադարեցվել է «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները16:35 14.07.2025
Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումըԲրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...
16:27 14.07.2025
2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանումՀուլիսի 10-ին` ժամը 15:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու: 2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:12 14.07.2025
Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետինՀուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...
16:06 14.07.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականներըԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, […] ...
16:00 14.07.2025
Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […] ...
15:54 14.07.2025
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումըԲրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […] ...