22:12 20.03.2022
Գերմանական Bild հրատարակությունը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, քանի որ այն կարող է վնասել երկրի տնտեսությանը:Հաղորդում է lenta.ru-ն:
Գերմանիայում կարծում են, որ թուրքական տնտեսությունը կործանման եզրին է, բացի այդ, թուրքական լիրան արդեն երկար ժամանակ է, ինչ անկում է ապրում։ Այդ իսկ պատճառով, նշում են Bild-ի լրագրողները, Էրդողանը չի պատրաստվում հակառուսական պատժամիջոցներ կիրառել։ Այսպիսով, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը հրաժարվել է նման քայլից և շարունակել է առևտուրը Մոսկվայի հետ:
Նշվում է, որ Թուրքիայի տնտեսությունը կախված է Ռուսաստանից, այդ թվում՝ զբոսաշրջության, էներգետիկայի և սննդի մատակարարման ոլորտներով: Թուրքերի կողմից սպառվող բնական գազի մոտ 40 տոկոսը և նավթի մեկ քառորդը ներկրվում է Ռուսաստանից։ Ի թիվս այլ բաների, նշվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի համար ցորենի հիմնական մատակարարն է. 2021 թվականին թուրքական հացահատիկի ներմուծման 70 տոկոսը հենց այդտեղից է եղել։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը հայտարարել էր երկրի՝ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հաստատման ցանկության մասին։Նա նաև հայտարարել էր, որ մտադիր է շարունակել ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպման համար։
Ավելի վաղ քաղաքագետ Քամրան Գասանովը Lenta.ru-ին տված հարցազրույցում բացատրել էր, որ Թուրքիայի հակառուսական պատժամիջոցներից զերծ մնալու պատճառներից մեկը Մոսկվայի հետ բիզնես հարաբերություններն են։ Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը սպառնում է մեծ կորուստներով, ինչը կապված է բարձր գնաճի և լիրայի արժեզրկման հետ։
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...
19:45 05.08.2025
Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...