13:44 21.03.2022
ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն, Խաչմաչ, Սզնեք, Կարմիր գյուղ, Ռև, Փառուխ, Սարուշեն և Հարավ համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի են: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Շրջանում ձյան շերտի բարձրությունը 1 մ-ից հասնում է 1,20 սմ-ի:
Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում հորիզոնական տեսանելիությունը թույլ է: Դժվարանցանելի է Կոճողոտ համայնքի ճանապարհը: Ձյան շերտի բարձրությունը հասնում է 60-70 սմ-ի:
«Զառին բաղ» կոչվող տեղանքից դեպի Կարմիր շուկա տանող միջշրջանային ճանապարհը և Հաղորտի, Կոլխոզաշեն, Կավահան, Աշան, Նորշեն, Մուշկապատ, Մյուրիշեն, Սոս, Քարահունջ, Հերհեր, Ծովատեղ, Կաղարծի, Պառավաթումբ, Մսմնա միջհամայնքային ճանապարհները փակ են: Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները դժվարանցանելի են: Ձյան շերտի բարձրությունը շրջանում կազմում է 80-100 սմ: Շրջանում թեթև ձյուն է տեղում:
Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի են, առկա է նաև մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը:
Կատարվում են մաքրման աշխատանքներ:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները:
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...