22:21 21.03.2022
Բազմամյա մեգաերաշտը, որի հետևաքնով դատարկվել են ջրամբարները ԱՄՆ-ի արևմուտքում և այրվել են հողերը Կալիֆորնիայի «ոսկե» նահանգի բերրի հովիտներում, մոտ ապագայում չի ավարտվի։ Ռեկորդային երաշտի շարունակություն է կանխատեսել Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը, հայտնում է Bloomberg-ը։
Եղանակի կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանը կունենա ևս մեկ չոր գարուն-ամառ սեզոն։ Հյուսիսային Կալիֆոռնիայում, Օրեգոնում, Տեխասում և Պարսից ծոցի ափերում ապրիլից հունիս սպասվում է թույլ անձրև կամ ձյուն: Ավելի տաք ջերմաստիճանը կտարածվի շրջակա տարածքի մեծ մասում, բացառությամբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան որոշ հատվածների:
«Մայրցամաքային ԱՄՆ-ի գրեթե 60 տոկոսը մեղմ և ծայրահեղ երաշտ է ապրում, ինչը երաշտի ամենամեծ տարածքն է ԱՄՆ-ում 2013 թվականից ի վեր», ասում է Կլիմայի կանխատեսման կենտրոնի աշխատակից Ջոն Գոտշալքը:
Չոր հողը կառաջացնի ևս մեկ շոգ ամառ երկրի արևմուտքում, քանի որ հողում խոնավության բացակայությունը թույլ կտա արևային էներգիային ավելի շատ տաքացնել օդը, քան ջուրը գոլորշիացնել: Սա կարող է հանգեցնել էլեկտրացանցերի հետ կապված հետագա խնդիրների. շոգի պատճառով 2020 թվականին Կալիֆոռնիայում արդեն էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել: Արևմտյան ինը նահանգների գրեթե 90 տոկոսում ներկայումս երաշտ է, ներառյալ ամբողջ Կալիֆոռնիան, Նևադան և Յուտան, ինչպես նաև Նյու Մեքսիկոյի գրեթե 99 տոկոսը:
Մարտի սկզբին արդեն հաղորդվել էր, որ Կալիֆոռնիան կանգնած է ռեկորդային երաշտի սպառնալիքի առաջ։ Տարեսկիզբը նահանգում ամենաչորն էր վերջին մեկ դարում։ Մարտի 1-ի դրությամբ նահանգում ձյան ընդհանուր ծածկույթը կազմել է միջինի միայն 63 տոկոսը։
09:46 24.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։ ...
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...