15:58 21.03.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 21-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021թ. ընթացքում կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և դրանց հավասար հասանելիության ապահովմանը, մարդու ստեղծարար հմտությունների զարգացմանն ու իրացմանը, ինչպես նաև արտահանումը խթանող միջավայրի ձևավորմանը:
Նախարարը շեշտադրել է, որ կառավարությունը 2021թ. սկզբին ավարտին է հասցրել եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով թողարկումն ու տեղաբաշխումը սուվերեն բոլոր թողարկումների մեջ ամենացածր եկամտաբերությամբ (տոկոսով): Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3,875 տոկոս, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 3,6 տոկոս, 2019թ. թողարկման 4,2 տոկոսի և 3,95 տոկոսի և 2015թ. թողարկման 7,5 տոկոսի և 7,15 տոկոսի համեմատ: Դա կատարվել է միջազգային ֆինանսական շուկաներում բաց և բացարձակ մրցակցային եղանակով:
Միջազգային հեղինակավոր «Ֆիտչ»-ը և «Մուդիս»-ը 2021թ. վերահաստատել են Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատվել է որպես «վստահելի»՝ կարևորելով առկա ռիսկերը կառավարելու կառավարության կարողությունը: 2021թ. հեղինակավոր «Ստանդարտ ընդ Փուրսը» Հայաստանին շնորհել է «դրական» հեռանկարով վարկանիշ՝ գնահատելով կառավարության կարողությունը մակրոտնտեսական կայունության պահպանման և խելամիտ ու հուսալի մակրոտնտեսական քաղաքականություն վարելու հանգամանքը:
2021թ. կառավարության կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 217,8 մլրդ դրամ, իսկ դրանց կատարողականը գրանցել է վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշը՝ ճշտված պլանի նկատմամբ կազմելով 92,3 տոկոս, իսկ տարվա համար սկզբնապես սահմանված պլանի նկատմամբ՝ 100 տոկոս: 2021թ. կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24,7 մլրդ դրամով գերազանցել է 2019թ. և շուրջ 65,8 մլրդ դրամով 2018թ. նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021թ. 92,3 տոկոս 31 կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. 2020թ. այն եղել է 84,9 տոկոս, 2019թ.՝ 73,5 տոկոս, իսկ 2018թ. 74 տոկոս: Ընդ որում, 2022թ. համար կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր, ինչը շուրջ 60 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ներդրումների գծով ծախսերը:
Իրականացված տնտեսական քաղաքականության արդյունքում 2021թ. համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,7 տոկոս, տարեսկզբին կանխատեսված 3,2 տոկոսի, 2020թ. 7,4 տոկոս նվազման և 2019թ. 7,6 տոկոս աճի համեմատ:
Նախարարը նշել է նաև, որ մեր երկրի արտաքին պարտքը 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 972 մլրդ դրամ, որը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 46.2 միլիարդով:
Ներքին պարտքը մեկ տրիլիոն 237 միլիարդ է, ինչը 2020թ. համեմատ ավելի է 240 միլիարդով:
Տիգրան Խաչատրյանը պատասխանել է հանձնաժողովականների հարցերին:
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևոր է համարել համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրումը: Նա նաև կարևորել է եկամտային հարկի վերադարձման գծով արձանագրված 83.8 տոկոս ցուցանիշը: ՀՀ ՊԵԿ նախագահի հավաստմամբ՝ 2022թ. առաջին եռամսյակի համար նախատեսվել են 395.4 միլիարդ հարկային եկամուտներ: «Առաջին եռամսյակի մասով որևէ խնդիր չենք տեսնում, այն կկատարվի նախատեսվածի չափով»,- ասել է Ռուստամ Բադասյանը:
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է գնաճային խնդիրներին: Նա նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի գնաճի հետագիծը գնալով նվազել է. նոյեմբերի բարձրակետին՝ 9.6 տոկոսին հասնելուց հետո դեկտեմբերին արձանագրվել է 7.7 տոկոս, հունվարին՝ 7.1 տոկոս, փետրվարին՝ 6.5 տոկոս:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը դրական է գնահատել 2021թ. կառավարության ծրագրով նախատեսված և իրականացված դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականությունները, տնտեսական ակտիվությունը, Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը:
Քննարկված հարցն ընդունվել է ի գիտություն:
20:46 14.07.2025
Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահությունՋերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...