Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը. Freedom House – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը. Freedom House

17:25 21.03.2022

Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են 2021 թվականի հաշվետվությունը Ադրբեջանի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Human Rights Watch-ի 2021 թվականի հաշվետվությունում նշվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կողմերը մեծ մասամբ պահպանում են հրադադարի ռեժիմը, սակայն շփման գծում իրավիճակը շարունակում է փխրուն մնալ. ժամանակ առ ժամանակ կողմերի միջև զինված բախումներ են տեղի ունենում։

Հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանը վերականգնողական աշխատանքներ է սկսել Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Միաժամանակ նշվում է, որ շփման գծում հայերը բախվում են վիրավորվելու և գերեվարվելու ռիսկի՝ գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքում։ HRW-ն կարծիք է հայտնել, որ այդ ամենն անհրաժեշտ է դարձնում միջազգային մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակի որոշման հարցում։

Ընդգծվում է, որ 2021 թ-ի մարտին երկրի նախագահի ներման հրամանագրով բանտերից ազատ է արձակվել 40 ընդդիմադիր և կրոնական ակտիվիստ, լրագրող, իրավապաշտպան և անձինք, որոնց կալանքը կարող էր քաղաքական դրդապատճառ ունենալ։ Սակայն միաժամանակ դեռևս շատ են քաղաքացիները, որոնք դեռ բանտում են շինծու մեղադրանքներով՝ ընդդիմության և մյուս քննադատական ձայների ճնշման քաղաքականության պատճառով, որը վարում է կառավարությունը:

Freedom House իրավապաշտպան կազմակերպության հաշվետվությունում ազատությունների մակարդակը գնահատվում է մի քանի չափանիշներով՝ քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություններ, համացանցի ազատություն, ժողովրդավարական կառավարման մակարդակ։ Առաջին չափանիշով Ադրբեջանը ներառված է անազատ երկրների ցանկում։

Երկրորդ բաժնում գնահատվում է համացանցի ազատությունն աշխարհի 70 երկրներում։ Այստեղ Ադրբեջանը նույնպես անազատ երկրների շարքում է։ Երրորդ հատվածում չափվում է ժողովրդավարական կառավարման մակարդակը Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 29 երկրներում։ Ժողովրդավարության գնահատականը ներառում է ազգային կառավարման, ընտրական գործընթացի, անկախ մեդիայի, քաղաքացիական հասարակության, դատական համակարգի, ինչպես նաև կոռուպցիայի վարկանիշներ։

Երրորդ կետով Ադրբեջանն այն երկրների ցանկում է, որտեղ գործում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ։ «Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը, որոնք իշխանությունում են գրեթե երեք տասնամյակ։ Ժամանակ առ ժամանակ արևմտյան քննադատներին հանգստացնելու նպատակով գործողություններ ձեռնարկելով՝ կառավարությունը երբեք կառուցվածքային բարեփոխումներ չի անցկացրել: Ծայրահեղ սահմանափակ միջավայրը, որում աշխատում են անկախ լրատվամիջոցներն Ադրբեջանում, էլ ավելի ռեպրեսիվ է դարձել։ Մեդիայի մասին օրենքում արված փոփոխություններն իշխանությանը թույլ են տալիս հետապնդել սոցցանցերի օգտատերերին՝ համացանցում կարծիք արտահայտելու համար»,- նշված է հաշվետվության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 22.05.2025

SHANTNEWS

Էրդողանը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

14:55 22.05.2025

Էրդողանը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց կարևոր է համարել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկումը։ Նրա կարծիքով, սա կնպաստի երկրում և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ «Նրանք (ԱՄՆ-ն) հայտարարեցին պատժամիջոցների վերացման մասին։ Սրանք չափազանց կարևոր քայլեր են Սիրիայում և տարածաշրջանում կայունացման համար», – ասել է Էրդողանը լրագրողներին։ Մայիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիադում բանակցություններ է […] ...

Հոգեկան առողջության իրազեկման ամիս. քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը

14:37 22.05.2025

Հոգեկան առողջության իրազեկման ամիս. քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը

Հաշվի առնելով այն, որ Հոգեկան առողջության իրազեկման ամիսը (Mental Health Awareness Month) նշվում է ամեն տարի մայիսին, Երևանի քաղաքապետարանն, ի դեմս աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, համագործակցում է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, որը քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը: «Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության […] ...

Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքների մասին

14:26 22.05.2025

Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքների մասին

Բոլոր կողմերը շահագրգռված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման արագ իրականացման հարցում՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա բավականին աշխատատար հարց է։ Բնականաբար, այնտեղ աշխատանքներ են տարվում կոնկրետ անուններով մարդկանց փոխանակելու ուղղությամբ։ Քանի որ խոսքը 1000-ը 1000-ի դիմացի մասին է, ապա, իհարկե, դա որոշակի ժամանակ է պահանջում։ […] ...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

14:16 22.05.2025

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: ԱԳՆ մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում: […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը

14:07 22.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը

Բացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...

BACK_TO_TOP