17:58 21.03.2022
Պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց՝ նոր ԱՏԳ կենտրոնների ներդրման և սահմանային անցման կետերում բիզնես գործընթացների արդիականացման ուղղությամբ։
Ծրագրում ներգրավված են տեղական և միջազգային փորձագետներ: Մշակվել են սահմանային անցման կետերի և ԱՏԳ կենտրոնների էտալոնային մոդելներ, որոնց հիման վրա առաջարկվել են արդիականացված և արդյունավետ բիզնես գործընթացներ։ Նշված առաջարկներից բացի, միջազգային փորձագետները ՊԵԿ աշխատակիցներին են ներկայացրել մաքսային ռիսկերի կառավարման, միասնական պատուհանի հասկացության, լիազորված տնտեսական օպերատորի և ժամանակակից մաքսային միտումների վերաբերյալ տեղեկատվություն:
Դասընթացի ընթացքում կարևորվել են նաև միջազգային լավագույն փորձը և առկա նոր մոտեցումները, որոնք առաջարկվում է կիրառել նաև Հայաստանում։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Մաքսային բարեփոխումների ուղղությամբ աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:
15:22 22.05.2025
«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթող15:22 22.05.2025
«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթողԵվրոպա լիգայի եզրափակչում անգլիական դիմակայությունում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ է եղել 42-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի խփած գոլը։ Լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 1984 թվականին, երբ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Տոտեմհեմը», առհասարակ, նախորդ տիտղոսը նվաճել էր 2008 թվականին` դառնալով Անգլիայի […] ...
15:17 22.05.2025
Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայիԿառավարությունն ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Որոշման […] ...
15:11 22.05.2025
Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգըԿառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին: […] ...
15:08 22.05.2025
Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրելԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 713,909.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ադյունքում կապահովվի համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ […] ...
14:55 22.05.2025
Էրդողանը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց կարևոր է համարել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկումը։ Նրա կարծիքով, սա կնպաստի երկրում և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ «Նրանք (ԱՄՆ-ն) հայտարարեցին պատժամիջոցների վերացման մասին։ Սրանք չափազանց կարևոր քայլեր են Սիրիայում և տարածաշրջանում կայունացման համար», – ասել է Էրդողանը լրագրողներին։ Մայիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիադում բանակցություններ է […] ...