14:52 22.03.2022
Խորհրդարանը մարտի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը:
ՀՀ կառավարությունը և պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանն առաջարկում են փոփոխություններ և լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և կից ներկայացված այլ օրենքներում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ պատգամավորների և շահագրգիռ մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել բովանդակային քննարկումներ, որոնց արդյունքում կատարվել են որոշակի փոփոխություններ, և փաթեթը լրամշակվել է:
Վերանայվել են Դատախազի, Հակակոռուպցիոն ու Քննչական կոմիտեներում և ՊԵԿ-ի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց 20 տարվա մասնագիտական ստաժով կենսաթոշակ նշանակելու հիմքերը:
Պետական պաշտոն զբաղեցրած անձը չի ունենա կենսաթոշակի իրավունք, եթե պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, որը կատարել է պաշտոնավարման ընթացքում: «20 տարվա մասնագիտական ստաժով նշված անձանց կենսաթոշակ կնշանակվի` անկախ ազատման հիմքից, և հաշվի կառնվի միայն պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո մինչև կենսաթոշակի համար դիմելն օրինական ուժի մեջ մտած դատավճռով պաշտոնավարման ընթացքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու հանգամանքը»,- նշել է Դավիթ Խաչատրյանը:
Զեկուցողը տեղեկացրել է, որ վերախմբագրվել են նաև օրենքի մի շարք դրույթներ:
Փոխնախարարի խոսքերով` նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը և պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որոնք ընդունվել են մասամբ:
Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Սնդիկի մասին», ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
19:55 22.05.2025
Ռոնալդուն 935-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...
19:50 22.05.2025
Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահՄոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...
19:46 22.05.2025
Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողությունՄայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...
19:40 22.05.2025
Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ճարտարապետություն և շինարարություն Հնագիտություն Լեզվաբանություն Բժշկություն Արաբերեն լեզու Իսլամագիտություն Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության […] ...
19:35 22.05.2025
Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվելՀայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […] ...