15:33 22.03.2022
Ազգային ժողովը մարտի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի և Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հեղինակները համարել են արտահերթ:
Հեղինակներն առաջարկում են քրեականացնել ՀՀ տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ՀՀ տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: «Գործող Քրեական օրենսգիրքը նման արտահայտությունները քրեորեն հետապնդելի արարք չի համարում, կոչերը որոշակիորեն համարում է, բայց ոչ այն տրամաբանությամբ, որով մենք ենք առաջարկում»,- պարզաբանել է համահեղինակ Արամ Վարդևանյանը:
Ըստ նրա՝ սա այնպիսի նախագիծ է, որը քաղաքական բաղադրիչ չունի և համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին:
«Նախագիծը բացասական եզրակացություն է ստացել»,- այս մասին հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը:
Փաթեթին բացասական եզրակացություն տալու պատճառն այն է, որ գործող օրենսդրությամբ լիարժեք պաշտպանված է երկրի տարածքային ամբողջականությունը, հայտնել է հարակից զեկուցողը:
«Այն խնդիրը, որն առաջարկվում է փաթեթով, վաղուց լուծված է ՀՀ քրեական օրենսդրությամբ: Իրավական որոշակիության տեսանկյունից այս նախագիծը որևէ քննության չի կարող դիմանալ»,- ասել է Վահագն Հովակիմյանը:
Կառավարության բացասական եզրակացությունն էլ ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:
«Հայաստան» խմբակցության դրական դիրքորոշումն ու փաթեթի ընդունման անհրաժեշտությունը ներկայացրել է ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենսդրական փաթեթին:
19:55 22.05.2025
Ռոնալդուն 935-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...
19:50 22.05.2025
Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահՄոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...
19:46 22.05.2025
Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողությունՄայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...
19:40 22.05.2025
Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ճարտարապետություն և շինարարություն Հնագիտություն Լեզվաբանություն Բժշկություն Արաբերեն լեզու Իսլամագիտություն Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության […] ...
19:35 22.05.2025
Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվելՀայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […] ...