20:36 22.03.2022
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խորհրդանշական հարսանիք է կազմակերպել իրենից 53 տարով փոքր սիրուհու հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Տոնակատարությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 19-ին, Միլանի մոտ գտնվող Villa Gernetto-ում։ Քաղաքական գործիչը հրավիրել է մոտ 60 հյուր։ Ներկաներից միայն երեքը չէին նրա հարազատները, ընկերներն ու համախոհները՝ նեապոլյան երգիչ Ջիջի Դ’Ալեսիոն, աջակողմյան «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին և քննադատ Վիտորիո Զգարբին։ Պաշտոնյա կամ քահանա, ով կարող էր ամուսնությունը գրանցել, «հարսանիքին» չեն հրավիրել։
85-ամյա Բեռլուսկոնին և 32-ամյա Մարտա Ֆասինան, ով ընտրվել է Իտալիայի խորհրդարանում իր ղեկավարած Forza Italia կուսակցությունից, հանդիպում են 2020 թվականից։ Կինը նրա վիլլա է տեղափոխվել նույնիսկ մինչ Բեռլուսկոնիի՝ նախկին սիրուհուց՝ 34-ամյա Ֆրանչեսկա Պասկալից բաժանվելը, ով չգիտեր նրանց հարաբերությունների մասին։
Ականատեսները պատմում են, որ «հարսանիքի» ժամանակ Ֆաշինան ձյունաճերմակ զգեստ է հագել՝ մի քանի մետր երկարությամբ ֆրանսիական ժանյակե քղանցքով։ Դրա արժեքը գնահատվում է 20 հազար եվրո: Բեռլուսկոնին կրել է մուգ կապույտ Giorgio Armani կոստյում։
Սիլվիո Բեռլուսկոնին ծնվել է 1936թ. 1965 թվականին նա ամուսնացել է 24-ամյա Կարլա Դալ Օգլիոյի հետ և ապրել նրա հետ մինչև 1985 թվականը։ Երկրորդ կինը դերասանուհի Վերոնիկա Լարիոն էր, ով 20 տարով փոքր էր Բեռլուսկոնիից։ 2010 թվականին նա հայտարարել է, որ հոգնել է դիմանալ նրա «պատանիների հետ կապերին» և ամուսնալուծության հայց ներկայացրել։
Մեկ տարի առաջ Բեռլուսկոնին մեղադրվում էր անչափահաս մոդել Նոեմի Լետիցիայի հետ սիրաեվեպի մեջ, սակայն այդ պատմությունը իրավական հետևանքներ չունեցավ։ 2011 թվականին քաղաքական գործիչը մեղադրյալ է դարձել 17-ամյա պարուհի Կարիմա էլ-Մարուգի հետ հարաբերությունների գործով։ 2013 թվականին նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, սակայն հետագայում պատիժը չեղյալ է հայտարարվել։
Մինչ Լարիոյից ամուսնալուծվելը, 74-ամյա քաղաքական գործիչը երկու տարի ապրել է իր սիրուհու՝ 24-ամյա Ֆրանչեսկա Պասկալի հետ, ով աշխատում էր նրա նախընտրական շտաբում։ Երբ ամուսնությունը պաշտոնապես չեղյալ էր հայտարարվել, Պասկալը հարսանյաց զգեստ էր գնել և ամեն օր համոզում էր Բեռլուսկոնիին ամուսնանալ իր հետ, բայց նա այդպես էլ չստացավ նրա համաձայնությունը։ 2020 թվականին Բեռլուսկոնին թողեց նրան հանուն Մարտա Ֆաշինայի։
10:00 24.06.2025
Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն ՋոնսԱմերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...
09:46 24.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։ ...
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...