Միջնորդագրեր Լոռու մարզի դատախազությունից մարզում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.09 oC

Միջնորդագրեր Լոռու մարզի դատախազությունից մարզում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով

13:19 24.03.2022

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021թ. մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 261 դեպք է արձանագրվել, որոնցից 25-ը՝ մահվան ելքով, մարմնական վնասվածքներ է ստացել 371 անձ։

Մարզի դատախազությունում դեպքերի քարտեզագրմամբ ուսումնասիրվել են դրանց հիմնական պատճառները: Պարզվել է, որ ՃՏՊ-ների հիմնական պատճառներից են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը, հետիոտնի անցումների հատման, առաջինն անցնելու, վազանցի, խաչմերուկի անցման և այլ կանոնների խախտումները, որոնց քանակն ավելացել է: Աճել է նաև նյութական վնասների արձանագրմամբ ՃՏՊ դեպքերի քանակը, որը կազմել է 959 դեպք։

Ուսումնասիրությունները  փաստել են, որ մարզի քաղաքները սպասարկող երթուղու միկրոավտոբուսների, ավտոբուսների և տաքսի ավտոմեքենաների վարորդները, հաճախ խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, ստեղծում են վթարային իրադրություններ: Միկրոավտոբուսների վարորդները հաճախ իրենց ամրակցված տրանսպորտային միջոցները տրամադրում են անհրաժեշտ կարգի վարորդական իրավունքի վկայականներ չունեցող անձանց, կամ երթևեկություն են իրականացնում առանց տվյալ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի թույլտվության վկայականների:

Ուսումնասիրությամբ և դեպքերի քարտեզագրմամբ վեր են հանվել մարզի այն բնակավայրերը, որտեղ բացակայում են ճանապարհային նշանները և այլ անհրաժեշտ կահավորանքները:

Մարզի քաղաքներում, հատկապես՝ Վանաձորի, Սպիտակի, Ալավերդիի, Ախթալայի, Թումանյանի, Տաշիրի, Ստեփանավանի կենտրոնական փողոցներում և հրապարակներում կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ, Վանաձորի առանձին փողոցներում շարունակաբար չեն ենթարկվում լուսացույցի ցուցիչներին, որոշ փողոցներում ավտոմեքենաները կայանում են երկշարք կամ եռաշարք՝ խոչընդոտելով այլ վարորդների երթևեկությանը։ Հաճախակի են նաև դեռահաս անձանց կողմից կատարվող երթևեկության կանոնների խախտումները, ինչը վկայում է նրանց վարորդական իրավունքի վկայական չունենալու մասին։

Ուսումնասիրությամբ փաստվել է, որ մարզի տարածքում ՃՏՊ-ների մեծ մասը կանխելու, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից էական նշանակություն կարող է ունենալ  համայնքային ճանապարհներն արագաչափ սարքերով և վերահսկող տեսախցիկներով հագեցնելը, քաղաքների փողոցների բանուկ խաչմերուկները տեսանկարահանող սարքերով կահավորելը: Բացի այդ, առկա է նաև ՃՈ աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման որակը բարելավելու, նրանց կողմից վարչական իրավախախտումների նախականխման և կանխման ուղղությամբ պատշաճ հետևողականություն դրսևորելու,  վերակարգերն արդյունավետ տեղաբաշխելու, երեկոյան և գիշերային ժամերին հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը կատարված ուսումնասիրության արդյունքները՝ մահվան ելքով պատահարների դեպքերի, երթևեկության նշանների անհրաժեշտ կահավորման ենթակա կոնկրետ հատվածների քարտեզագրմամբ, պատճառների մատնանշմամբ, միջնորդագրերով ուղարկել է ՀՀ տարածքային ենթակառույցների նախարարին և ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետին՝ իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրության արդյունքներից բխող՝ ճանապարհային երթևեկության և դրանց մասնակիցների անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցները ձեռնարկելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP