16:00 24.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:
EWF-ի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ քննարկելու ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը Երևանում անցկացնելու հարցը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայում կարող են հավատացած լինել՝ մեր երկրին վստահելու դեպքում՝ այն կանցկացվի ամենաբարձր մակարդակով:
EWF ներկայացուցիչներն այցելել են նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է անցկացնել մրցաշարը: Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Կարեն Գիլոյանի խոսքերով` EWF-ի ներկայացուցիչներին գոհացրել են առաջարկվող պայմանները. «Պարոն Միխայլովիչի հետ նախնական պայմանավորվածություն էինք ձեռք բերել դեռ Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: Հիմա արդեն ֆեդերացիայի նախագահի հետ այցելել են` մեր առաջարկած պայմաններին ծանոթանալու: Շատ տպավորված են: Ասում են՝ ուզում են միանգամայն այլ որակ ստանալ՝ մի շարք նորարարություններով: Հետաքրքիր մտքեր իրենք էլ ունեն, մենք՝ էլ: Վստահ եմ՝ կհամաձայնեն մեր առաջարկներին, ու հաջորդ տարի մենք շատ լավ առաջնություն կանցկացնենք»:
Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու օլիմպիական խաղերի համար, այնպես որ այն կրկնակի արժևորվում է. «Նախատեսվում է ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների մասնակցություն: Շատ լավ պայքար կլինի: Մնում է՝ մենք շատ լավ պատրաստվենք, որ Եվրոպայի չեմպիոններ ունենանք»:
19:18 23.05.2025
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է19:14 23.05.2025
Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվելԵրևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...
19:09 23.05.2025
Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն: 47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Ռեալի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել գլխավորել գլխավոր թիմը: Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Խաբի Ալոնսոն, որը հեռացել է Լևերկուզենի «Բայերից»: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա լեգենդար Կառլո Անչելոտին: Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 […] ...
19:07 23.05.2025
ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...
19:05 23.05.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արտաբույնք գյուղի 23-ամյա բնակիչը մայիսի 21-ին ինքնակամ ներկայացել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ից 23-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափաման միջոցը` կալանք։ ...
19:00 23.05.2025
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեցՄայիսի 20-ին հաղորդվել էր 17-ամյա մի աղջկա անհետ կորելու մասին։ Մայիսի 22-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի պարեկները նրան հայտնաբերել են Երևանի Արամի փողոցում և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։ ...
18:58 23.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում․ ՓաշինյանԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...