14:51 28.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում մարտի 26-ին մեկնարկել է «Համադպրոցական գիտության փառատոնը»։
Փառատոնին, որն անցկացվում է երկրորդ անգամ, ներկայացվել են Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցներից առաջադրված անհատական ու թիմային 35 հետազոտական նախագծեր։ Դրանք հեղինակել են փառատոնին մասնակցող 70 աշակերտները՝ իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ։
Համադպրոցական գիտության փառատոնին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, հայաստանյան հանրակրթական դպրոցների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են համադպրոցական գիտության փառատոնում ներկայացված հետազոտական նախագծերին, առաջարկված գաղափարների, նորարարության կիրառելիության և այլ հարցերի շուրջ զրուցել դրանց հեղինակների հետ։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է համադպրոցական գիտության փառատոնի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և մասնակից դպրոցների աշխարհագրության ընդլայնումը։
«Կարևոր խնդիրը դպրոցական տարիքից աշակերտի մտքի և երևակայության թռիչքը տեսնելն է։ Փառատոնի աշխատանքները դիտարկելով՝ մենք տեսանք, թե ինչպիսի կրեատիվ մտքեր ունեն մեր դպրոցականները․ դա իսկապես տպավորիչ է։ Իհարկե, այս տարիքի երեխաներից գիտական լուրջ հայտնագործություններ և գիտական մտքի նորարարության ակնկալիքներ չենք կարող ունենալ, բայց աշակերտների սուր միտքն առօրյա խնդիրներում կիրառական դարձնելու առումով հետաքրքիր լուծումներ կարող ենք ստանալ։ Երբեմն ամենաբարդ խնդիրների լուծումներն անգամ կարելի է պարզ ձևակերպել։ Ներկայացված նախագծերից մի քանիսն ինձ համար լավ իմաստով շատ անսպասելի էին»,- նշել է Վահրամ Դումանյանը։
Նախարարը նկատել է, որ կային դպրոցներ, որոնք մի քանի նախագծեր էին ներկայացրել և ցանկություն հայտնել, որ հաջորդ փառատոնին մասնակից դպրոցների թիվն ավելի մեծ լինի։ Վահրամ Դումանյանի խոսքով՝ նախարարությունն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք կիրականացնի։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ կարևորել է այն իրողությունը, որ համադպրոցական գիտության փառատոնի հայաստանյան փուլի հաղթողները մասնակցելու են նաև համաշխարհային մրցույթին։
«Համադպրոցական գիտության փառատոնի գլխավոր նպատակն աշակերտների շրջանում գիտության հանդեպ սեր արթնացնելն է, նրանց գիտությանը մոտեցնելը, որը բխում է ՀՀ կառավարության ռազմավարությունից»,- նշել է նա։
«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև դասախոսություններ, ցուցադրվել են գիտափորձեր։ Փառատոնում 4 անվանակարգերով (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն) ներկայացված հետազոտական նախագծերի գնահատումը կիրականացնի 12-հոգանոց մասնագիտական ժյուրին, որը ձևավորվել է Գիտության կոմիտեի կողմից և ընդգրկում է ոլորտային առաջատար գիտական կազմակերպությունների գիտաշխատողներին։ Հաղթողների անունները կհրապարակվեն առաջիկա օրերին: Հաղթող ճանաչված նախագծերն առցանց եղանակով կներկայացվեն ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ համադպրոցական գիտության փառատոն անցկացվել է 2021 թվականին, որի արդյունքում հաղթող ճանաչված 2 աշակերտական թիմերը նույն տարվա մայիսի 16-21-ը մասնակցել են Regeneron ISEF–2021 առցանց միջազգային մրցույթին: «Քվանտ» վարժարանի կողմից ներկայացված «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» նախագիծը (Դավիթ Գյուլամիրյան, Ռոբերտ Սիմոնյան, Կարեն Ալեքսանյան, ղեկավար` Գրիգոր Աղաբաբյան) «Ներկառուցված համակարգ» («Embedded system») անվանակարգում արժանացել է 4-րդ կարգի մրցանակի` ստանալով 500 ԱՄՆ դոլար դրամական պարգև։
19:00 15.07.2025
Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստներըԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Սիրիայի հարավային Էզրա քաղաքում գտնվող հրամանատարական կետը և զինամթերքի պահեստները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Դամասկոսից 65 կմ հեռավորության վրա գտնվող Էզրաա քաղաքում գտնվում է 12-րդ տանկային գնդի դաշտային ճամբարը։ Ոչնչացվել են հրամանատարական կետը, զինամթերքի պահեստները և վառելիքի պահեստը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռները հարձակվել են ՆԳՆ-ի և ՊՆ-ի հատուկ նշանակության […] ...
18:52 15.07.2025
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժածՀուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...
18:40 15.07.2025
Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...
18:30 15.07.2025
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համարԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...
18:02 15.07.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպությունԱյս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...