Արագածոտնում «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացմամբ կստեղծվի շուրջ 1.500 աշխատատեղ. էկոնոմիկայի փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Արագածոտնում «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացմամբ կստեղծվի շուրջ 1.500 աշխատատեղ. էկոնոմիկայի փոխնախարար

16:19 28.03.2022

Մարտի 28-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի՝ էկոնոմիկայի նախարարության իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքները:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի խոսքերով` հաշվետու ժամանակահատվածում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,7 տոկոս: Նշվել է, որ ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 35 տոկոս: 2021թ. արտահանումը ներմուծման նկատմամբ աճել է, ինչի շնորհիվ ՀՆԱ-ի նկատմամբ բացասական տարբերությունը կրճատվել է` կազմելով -8 տոկոս: «Առաջին անգամ ապրանքների արտահանումը գերազանցել է 3 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Անի Իսպիրյանի խոսքերով` կառավարության հավանությանն է արժանացել «Մայլեռ» ներդրումային ծրագիրը. Արագածոտնի մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր: «Ծրագիրն իրականացվելուց հետո կստեղծվի շուրջ 1.500 աշխատատեղ, ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 30 մլրդ դրամ»,- ընդգծել է զեկուցողը:

Անդրադառնալով տարածաշրջանային փոխգործակցությանը` փոխնախարարը նշել է, որ Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին: 2021 թ. ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 2,5 մլրդ դոլար:

Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցությունից` գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և այն լիովին ուժի մեջ է մտել: Հաստատվել է CEPA դրույթների վերաբերյալ 300-ից ավելի միջոցառումներից բաղկացած ճանապարհային քարտեզը: 2021թ. սեպտեմբերի 16-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի և Եվրոպայի միջև ռազմավարական համագործակցության առաջին համաձայնագիրը:

Փոխնախարարը ներկայացրել է նաև զբոսաշրջության ոլորտում իրականացված ծրագրերը:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

19:00 15.07.2025

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Սիրիայի հարավային Էզրա քաղաքում գտնվող հրամանատարական կետը և զինամթերքի պահեստները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Դամասկոսից 65 կմ հեռավորության վրա գտնվող Էզրաա քաղաքում գտնվում է 12-րդ տանկային գնդի դաշտային ճամբարը։ Ոչնչացվել են հրամանատարական կետը, զինամթերքի պահեստները և վառելիքի պահեստը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռները հարձակվել են ՆԳՆ-ի և ՊՆ-ի հատուկ նշանակության […] ...

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

18:52 15.07.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

18:40 15.07.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին  հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

18:30 15.07.2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

18:02 15.07.2025

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...

SHANTNEWS

18:00 15.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP