Անդրադարձ է կատարվել ՄԱԱԶԿ-ի կողմից Բավրայում հնդկաձավարի վերամշակման գործարանի կառուցման ծրագրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Անդրադարձ է կատարվել ՄԱԱԶԿ-ի կողմից Բավրայում հնդկաձավարի վերամշակման գործարանի կառուցման ծրագրին

16:54 28.03.2022

Շիրակի մարզպետն այսօր հյուրընկալել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներին։
Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը մարզպետին է ներկայացրել իրականացրած ծրագրերն ու ձեռնարկները, մասնավորապես, անդրադարձել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև ստորագրված Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթղթին»՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված աշխատանքային առաջին հանդիպումը Շիրակի մարզից են սկսել։

Մարզպետը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախությամբ կհամագործակցեն կազմակերպության հետ՝ հաշվի առնելով մինչ այժմ իրականացված արդյունավետ նախագծերն ու ձեռնարկները և, իհարկե, Շիրակի մարզի հիմնահարցերի լուծմանը միտված ցանկացած ձեռնարկ աջակցություն կգտնի Շիրակի մարզպետարանում։

«Ինձ համար որպես Շիրակի մարզպետ, խիստ կարևոր է մարզի համաչափ զարգացումը, հատկապես խոշորացման գործընթացից հետո առաջնայնություններն ու դրանց լուծմանը միտված քաղաքականությունը փոխվել է և մենք՝ հաշվի առնելով մարզի ներուժը, ուժեղ ու թույլ կողմերը, ամեն ինչ պետք է անենք համայնքների զարգացման, բնակավայրերի կենսունակության ապահովման համար։ Թե արդյունաբերության, թե գյուղատնտեսության զարգացման մասին կարելի է խոսել, այս բնագավառներում մարզը ներուժ ունի»,- նշել է մարզպետը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից Բավրայում հնդկաձավարի վերամշակման գործարանի կառուցման ծրագրին, հետագա անելիքներին, Մեծ Մանթաշում, Հայկավանում, Արևշատում արտադրամասերի գործունեությանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել և նոր ծրագրերի մեկնարկում հաշվի առնել համայնքների առաջնահերթությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

18:52 15.07.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

18:40 15.07.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին  հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

18:30 15.07.2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

18:02 15.07.2025

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...

SHANTNEWS

18:00 15.07.2025

SHANTNEWS

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

17:54 15.07.2025

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […] ...

BACK_TO_TOP