Եթե փորձեն դուրս մղել Ռուսաստանին՝ պատասխանը կարող է շատ կոշտ լինել. Մարկեդոնովը՝ Արցախի իրադրության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Եթե փորձեն դուրս մղել Ռուսաստանին՝ պատասխանը կարող է շատ կոշտ լինել. Մարկեդոնովը՝ Արցախի իրադրության մասին

17:28 28.03.2022

Ադրբեջանը հակասություններ ունի Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության հարցի շուրջ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) առաջատար հետազոտող Սերգեյ Մարկեդոնովը պարզաբանում է, որ եթե նախկինում ռուս-ադրբեջանական այդ հակասությունը մնում էր ոչ հրապարակային դաշտում, ապա վերջին սրացումներից հետո այն դուրս եկավ ջրի երես Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հայտարարությունների միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ռուսաստանցի քաղաքագետը նշեց «Հոդված 3» ակումբի՝ «ԷՍԿԱԼԱՑԻԱ ԱՐՑԱԽՈՒՄ. ԳԱԶԱՅԻՆ ՏԵՌՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԼՈԿԱԼ ՄԱՐՏԵՐ» թեմայով հեռավար քննարկման ժամանակ:

Մարկեդոնովի խոսքերով՝ Ռուսաստանում հիմա շատ «մոդայիկ» է դարձել Արցախում Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները որպես Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բնութագրելը՝ նկատի ունենալով ռազմական գործողությունները Ուկրաինայում: Սակայն ռուսաստանցի քաղաքագետը թերահավատորեն է վերաբերվում այդ տեսակետին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում կան «համակարգային խնդիրներ», որոնք գոյություն ունեին նաև մինչև Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության սկսվելը:

«Նկատի ունեմ այն լուրջ տարաձայնությունները, որոնք կան Երևանի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղում իրերի դրության մասին: Ակնհայտ է, որ Բաքուն 2022 թ. շատ ավելի վաղ հարց էր բարձրացնում Ղարաբաղի այսպես կոչված «ապառազմականացման» վերաբերյալ: Տվյալ պարագայում հակասություն կա ռուս խաղաղապահների առնչությամբ: Եթե նախկինում այդ հակասությունը հրապարակային դաշտում չէր, ապա այժմ այն դուրս եկավ ջրի երես փոխադարձ հայտարարությունների միջոցով, կոշտ հայտարարությունների փոխանակման երկու ռաունդ է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարություններից»,- մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը:

Իսկ Հայաստանի Հանրապետությունը, Մարկեդոնովի մեկնությամբ, ընդգծում է, որ, ի հեճուկս Ադրբեջանի հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է օրակարգում, չճանաչված Արցախի Հանրապետությունը ունի իր ներքին քաղաքական ու հասարակական կյանքը, և կարգավիճակի հարցը չի կարող անտեսվել:

Ուկրաինական հակամարտությունը, ըստ քաղաքագետի, ազդում է Արցախյան կոնֆլիկտի վրա այն առումով, որ ձևավորվել է որոշակի ընկալում, նույնիսկ կարելի է ասել՝ պատրանք, թե Ռուսաստանը հիմա շատ ծանրաբեռնված է Ուկրաինայով, և կարելի է առիթից օգտվելով՝ որոշ արդյունքների հասնել: Բայց Սերգեյ Մարկեդոնովը շտապեց անմիջապես փարատել Բաքվի այդ հույսերը. «Իրավիճակը ամենահուսալին չէ, քանի որ Ռուսաստանը բոլոր կոնֆլիկտներում էլ փորձում է կառչել ստատուս քվոյից, փորձում է չափավորական դիրք գրավել, բայց եթե փորձում են դուրս մղել նրան, պարզ ասած՝ վռնդել և հաշվի չառնել իր շահերը՝ պատասխանը կարող է շատ կոշտ լինել: Ես չեմ ուզում սպառնալիքներով կամ նման ինչ-որ բաներով զբաղվել, ես պարզապես վերլուծում եմ Ռուսաստանի պահվածքի տրամաբանությունը և նկարագրում այդ մոդելը՝ ինչպես որ կա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

18:52 15.07.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

18:40 15.07.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին  հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

18:30 15.07.2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

18:02 15.07.2025

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...

SHANTNEWS

18:00 15.07.2025

SHANTNEWS

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

17:54 15.07.2025

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […] ...

BACK_TO_TOP