Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում բացվել է «Շառլ Ազնավուր» արվեստների կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում բացվել է «Շառլ Ազնավուր» արվեստների կենտրոնը

17:59 28.03.2022

Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում մարտի 26-ին պաշտոնապես բացվել է «Շառլ Ազնավուր» արվեստների կենտրոնը։ Ինչպես հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից, բացման արարողությանը ներկա էին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի և Իվլին դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։

Կենտրոնի բացումն ազդարարող՝ ժապավենը կտրելու արարողությանը մասնակցեցին Իվլին դեպարտամենտի սենատոր Միշել Լոժիեն, Մոնտինյի-լը-Բրետոնյոյի քաղաքապետ Լորեն Մերկերը, ինչպես նաև Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները։

Նշվում է, որ կենտրոնը եզակի տարածք է երիտասարդների համար՝ արտահայտելու իրենց ստեղծագործական միտքը, ձեռք բերելու նոր գիտելիքներ, ավելի մոտ լինելու արվեստին ու մշակույթին, ինչպես նաև պատրաստվելու արվեստի ոլորտում իրենց հետագա մասնագիտացմանն ու կարիերային: Ուսուցման ողջ գործընթացը կազմակերպվելու է 5 հիմնական ուղղությամբ՝ պար, թատրոն, երաժշտություն, փորձեր, ձայնագրություններ, որոնց համադրման շնորհիվ սովորողները ձեռք են բերելու ոլորտային բազմակողմանի գիտելիքներ ու կիրառական հմտություններ։
Յուրովի նախագծված և ժամանակակից միջավայր լինելուց զատ, կենտրոնը հագեցած է պրոֆեսիոնալ բարձրակարգ տեխնիկայով, որը ոչ միայն հետաքրքիր, այլև շատ արդյունավետ կդարձնի ուսուցման ողջ ընթացքը։ Կենտրոնն ունի մեծ համերգասրահ, ձայնագրման ընդարձակ ստուդիա, երաժշտական, թատերական և պարային ստուդիաներ, մասնագիտական այլ լսարաններ, ինչպես նաև միջոցառումների բացօթյա սրահ: Այս պահին կենտրոն ընդունված ուսանողների թիվը շուրջ 1800 է, դասավանդող մասնագետների թիվը՝ 40։

Կենտրոնի ստեղծումը ֆինանսավորվել է Իլ-դը-Ֆրանս շրջանի, Իվլին դեպարտամենտի և Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքի խորհուրդների կողմից։ «Շառլ Ազնավուր» արվեստների կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 3500 մ², կառույցը նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ Դոմինիկ Կուլոնը։

Կենտրոնը Շառլ Ազնավուրի անունով կոչելը եղել է ոչ միայն քաղաքային խորհրդի առաջարկը, այլև բնակիչների և այդ կենտրոնի ապագա սաների մեծ ցանկությունը։ Ազնավուր ընտանիքը նախագծին տեղում ծանոթանալու արդյունքում տվել է անվանակոչման մասով իր համաձայնությունը։

Հաստատումից հետո «Ազնավուր» հիմնադրամը, համագործակցելով Մոնտինյի-լը-Բրետոնյոյի քաղաքապետարանի և սցենոգրաֆիայի ու ինտերիեր դիզայնի ոլորտում հայտնի «Agence NC – Nathalie Crinière» գործակալության հետ, աշխատել է այս հաստատության ներսում եզակի ինստալյացիաների ստեղծման վրա։ Այս աշխատանքների միջոցով փորձ է արվել ներկայացնել Շառլ Ազնավուրի արվեստի ու անցած ուղու պատմությունը՝ ոգեշնչելու կենտրոն այցելող երիտասարդներին։ Այս նպատակով «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնին է փոխանցել նաև Շառլ Ազնավուրի ստացած «Կրկնակի ադամանդե սկավառակը» (Disque double diamant), որն արտիստին էր շնորհվել 2.000.000-ից ավելի վաճառված ալբոմի համար։

«Հայրս շատ կհպարտանար և մեծ պատիվ կհամարեր՝ տեսնելով, որ խորհրդանշական այս վայրը իր անունն ու տեսլականն է կրում։ Հուսով ենք՝ նրա «ներկայությունը» կխրախուսի բազմաթիվ երիտասարդների և ոգեշնչման աղբյուր կդառնա նոր սերունդների համար։ Ազնավուր ընտանիքի և «Ազնավուր» հիմնադրամի կողմից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս նախաձեռնությունն իրականություն դարձրած բոլոր կողմերին։ «Ազնավուր» հիմնադրամը, իհարկե, կշարունակի իր համագործակցությունը Արվեստների կենտրոնի հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելով»,- բացման արարողության ժամանակ իր ելույթում նշել է Նիկոլա Ազնավուրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

19:00 15.07.2025

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Սիրիայի հարավային Էզրա քաղաքում գտնվող հրամանատարական կետը և զինամթերքի պահեստները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Դամասկոսից 65 կմ հեռավորության վրա գտնվող Էզրաա քաղաքում գտնվում է 12-րդ տանկային գնդի դաշտային ճամբարը։ Ոչնչացվել են հրամանատարական կետը, զինամթերքի պահեստները և վառելիքի պահեստը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռները հարձակվել են ՆԳՆ-ի և ՊՆ-ի հատուկ նշանակության […] ...

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

18:52 15.07.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

18:40 15.07.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին  հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

18:30 15.07.2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

18:02 15.07.2025

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...

SHANTNEWS

18:00 15.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP