Պենտագոնը Ռուսաստանն անվանել է ազգային պաշտպանության ռազմավարության «սուր սպառնալիք»  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+13.09 oC

 Պենտագոնը Ռուսաստանն անվանել է ազգային պաշտպանության ռազմավարության «սուր սպառնալիք» 

21:10 29.03.2022

Պենտագոնն ազգային անվտանգության ներկայիս ռազմավարության համար Ռուսաստանն անվանում է «սուր սպառնալիք», Չինաստանը՝ «մշտական ​​մրցակից», այս մասին պարզաբանումներ է  հրապարակված  ԱՄՆ զինվորականների ուղղված  հուշագրում:

«Ռուսաստանը սուր վտանգ է ներկայացնում, ինչը ցույց տվեց Ուկրաինա դաժան և չհրահրված ներխուժումը: Մենք կշարունակենք համագործակցել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ռուսական ագրեսիային դիմագրավելու համար»,- ասվում է նույն հայտարարության տեքստում:

Հայտարարության համաձայն՝ «Նախարարությունը կգործի հրատապ՝ զսպելու ՉԺՀ-ին՝  որպես մեր ամենահամառ ռազմավարական մրցակից և մարտահրավեր նախարարության համար: Նախարարությունն ունակ է դիմակայել առկա այլ սպառնալիքներին ևս, այդ թվում՝ Հյուսիսային Կորեային, Իրանին և ծայրահեղական կազմակերպություններին»:

Պենտագոնը նկարագրել է ռազմավարության առանցքային կետերը, ներառյալ աշխատանքը՝ ուղղված համապարփակ զսպմանը: « Առաջնահերթություն են ՉԺՀ-ի մարտահրավերները Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այնուհետև Ռուսաստանի մարտահրավերները Եվրոպայում»,- ասվում է պարզաբանման մեջ:

«Փոխշահավետ դաշինքներն ու գործընկերությունները հզորացնում են Միացյալ Նահանգները, և կարևոր նշանակություն ունեն մեր նպատակներին հասնելու համար, ինչի մասին վկայում է  Ռուսաստանին մեր միասնական պատասխանը», – ասել է Պենտագոնը՝ խոստանալով ամրապնդել կապերը դաշնակիցների հետ։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կոնգրեսին ներկայացվել է ազգային ռազմավարության գաղտնի թարմացված տարբերակը, որը համաձայնեցնում է բյուջեն և, իր գործող լիազորությունների շրջանակում, վերահսկում է պետական ​​կառույցների աշխատանքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP