Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ

17:00 30.03.2022

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ, չորեքշաբթի օրը հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը դիմել է մի շարք բարեկամ պետությունների համապատասխան կառույցներին ՝ մեղադրյալին անհապաղ ձերբակալելու խնդրանքով, եթե նա հայտնվի այդ երկրների տարածքում:

Ռուս պատգամավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ «Ռոսիա-1»-ի եթերում նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին ՌԴ ԶՈՒ-ն կարող է հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին: Բացի դրանից՝ Դելյագինը Telegram-ի իր ալիքում նմանատիպ բովանդակությամբ հարցում է անցկացրել:

Երեքշաբթի օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, Դելյագինին կոչ է արել վերահսկել իր անձնական հույզերը և ոչ բարեկամական արտահայտություններ թույլ չտալ Ադրբեջանի հասցեին, որը գործընկեր պետություն է: Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում եւ չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին: Նա նշել է, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նման հռետորաբանությունից այն պայմաններում, երբ Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղի շրջանում խաղաղության պահպանման և բոլոր կողմերի համապատասխան պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

09:10 16.07.2025

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

09:00 16.07.2025

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

Պաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:51 16.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

08:46 16.07.2025

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

Հուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […] ...

Թրամփը կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում

08:41 16.07.2025

Թրամփը կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ «Նա հաճախ է ասել, որ խաղաղություն է ուզում։ Եվ ես կարծում եմ, որ նա ուզում է։ Հուսով եմ՝ նա ուզում է։ Մենք շուտով կիմանանք, և դա կարող է լինել 50 օրից էլ պակաս ժամանակում», – լրագրողներին ասել է Թրամփը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի

08:31 16.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP