13:59 31.03.2022
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերին և ընդգծել դրանք բարձր կարգապահությամբ իրականացնելու կարևորությունը՝ տնտեսական պատշաճ ակտիվություն ապահովելու նպատակով: Վարչապետը նշել է նաև, որ այս պահի դրությամբ, նախորդ տարվա արդյունքներով հնարավորություններ կան ի վերջո կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021 թ. արդյունքներով արձանագրվել է 218 մլրդ դրամ կամ ճշտված կապիտալ ծախսերի նկատմամբ 92,3 տոկոս կատարողական: «Դա բոլոր տարիների նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է, և ամեն ինչ անում ենք, որ այս տարվա համար աշխատանքները լինեն ոչ պակաս կատարողականով: Մեկ հարց, որ առաջացել է հատկապես մակրոտնտեսական անորոշությունների և դրան առնչվող հնարավոր հարկային նվազումների հետ կապված. մենք պարզաբանել ենք մեր բոլոր գործընկերներին, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամին և մյուս բոլոր ֆինանսական կառույցներին, որոնք աշխատում են մեզ հետ տարվա ծրագիրը հասկանալու ուղղությամբ, որ եթե այդպիսի հարկային նվազումներ լինեն, մենք ներգրավելու ենք լրացուցիչ միջոցներ, և դա որևէ կերպ չի ազդելու մեր ծախսային պարտավորությունների կատարման վրա: Այսինքն՝ ծախսերը կատարելու ենք նախատեսված ամբողջ ծավալով»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր ուղերձ է մեր տնտեսական դաշտին. «Ընդ որում, կրկին աննախադեպ չափի կապիտալ ծախսեր ենք նախատեսել ՝ 350 մլրդ դրամի: Այսպիսի ցուցանիշ երբեք չի եղել, և անկախ ամեն ինչից մենք այդ կապիտալ ծախսերն իրականացնելու ենք»:
Կառավարության ղեկավարն արձանագրել է նաև, որ առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է. «Գոնե այս պահին, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների և մեր լարվածության, բյուջետային եկամուտների շատ լավ ցուցանիշներ ունենք»:
Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանն էլ նշել է, որ առաջին եռամսյակի բյուջետային եկամուտների ցուցանիշներն առաջիկայում կամփոփեն. «Խոսքը գնում է առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդով գերակատարելու մասին»:
09:10 16.07.2025
Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում ենԻսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...
09:00 16.07.2025
Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համարՊաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...
08:51 16.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:46 16.07.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերինՀուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […] ...
08:41 16.07.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ցանկանում ՈւկրաինայումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ «Նա հաճախ է ասել, որ խաղաղություն է ուզում։ Եվ ես կարծում եմ, որ նա ուզում է։ Հուսով եմ՝ նա ուզում է։ Մենք շուտով կիմանանք, և դա կարող է լինել 50 օրից էլ պակաս ժամանակում», – լրագրողներին ասել է Թրամփը […] ...
08:31 16.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...