Այսօրվանից գազը թանկանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Այսօրվանից գազը թանկանում է

11:19 01.04.2022

Հայաստանում այսօրվանից գազի գինը թանկացավ:Գազի սակագնի բարձրացման մասին 1 ամիս առաջ` մարտի 1-ին կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից` ապրիլի 1-ից։ Գազը  այժմ թանկացել է միջինը 4.1 տոկոսով, ռուսական ընկերությունը, մինչդեռ 6 տոկոս թանկացում էր նախատեսում ու միասնական սակագնի սահմանում։

Սակագինը  հաստատված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ։ Ըստ այդ  սակագների՝ ՀՀ շարքային սպառողների համար գազի գինն այսօրվանից կբարձրանա 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով սպառողները, որոնց համար գազի գինը չի փոխվի` ի հաշիվ կառավարության սուբսիդավորման։ Նրանք կշարունակեն վճարել 1խմ–ի դիմաց` 100 դրամ սակագնով։

Արտոնություններից կօգտվեն նաև գյուղատնտեսները,  ջերմոցային տնտեսությունները։ Նրանց համար սահմանվել են սեզոնային զեղչեր. ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, նրանք 1000 խմ–ի դիմաց կվճարեն 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1խմ–ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին կվճարեն ՀՀ շարքային սպառողների պես` 1 խմ–ի դիմաց 143.7 դրամ։

Գյուղատնտեսության ոլորտի վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսությունների համար գազի սակագինն ամբողջ տարին կլինի անփոփոխ` 1000 խմ–ի համար 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 114 դրամ)։

Հայաստանյան այլ տնտեսությունները, այդ թվում` ՋԷԿ–երը ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար կվճարեն բնակչության համար սահմանված սակագնով` 143.7 դրամ, իսկ 10 000 խորանարդ մետրից ավելի սպառած յուրաքանչյուր 1000 խմ գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 130 դրամ):

Նշենք, որ գազի սակագնի վերանայման ժամկետը` ամեն տարի ապրիլի 1-ը, որոշվել է այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։ Այս տարի, սակայն, եղանակը ևս սպառողների կողմից չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

09:00 01.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

08:40 01.05.2025

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

Բրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․  Քիթ Քելլոգ

08:30 01.05.2025

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ Քելլոգ

ԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP