16:49 04.04.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը, Արամ Մեյմարյանը մասնակցել են «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովին:
Նախարարը ողջունել է աշխատաժողովի կազմակերպումը և հանդես է եկել բացման ելույթով.
«Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը, կարևոր նախապայման են մարդու և բնության ներդաշնակ գոյակցության և երաշխիք` երկրի կայուն զարգացման համար:
Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության իրավիճակի արմատական փոփոխությունները հնարավոր են միայն բնապահպանական ակտիվ քաղաքականության իրականացման միջոցով, այն է՝ շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա վնասակար ազդեցությունների և բնական ռեսուրսների գերշահագործման կանխարգելման և նվազագույնին հասցնելու միջոցառումների իրագործմամբ, որը հնարավոր է բնօգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կառավարման տարբեր մակարդակներում, նպատակների հասանելիությունն ապահովող, միջոցառումների ամբողջական համակարգի առկայության դեպքում:
Ոլորտի քաղաքականությունը հիմնավորապես ուղղված է կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը, որը ենթադրում է հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը, նպաստելու ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցությանը, կլիմայի փոփոխության մեղմման նպատակով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով»,- նշել է նախարարը:
Նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններին և նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրում մեծ տեղ է հատկացվում շրջակա միջավայրի պահպանության և կայուն կառավարման խնդիրների լուծմանը, որին միտված է նաև հիշյալ ծրագիրը։
«Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը և նպաստելու է ինչպես կլիմայի փոփոխության մեղմման, այնպես էլ հարմարվողականության ներուժի բարձրացմանը: Ծրագրի իրականացումը կապահովի CO2-ի նվազեցումը` ավելացնելով կայուն անտառածածկույթը, բարելավելով անտառների կառավարման և անտառների վերականգնման գործելակերպը, նվազեցնելով նաև ջերմոցային գազերի արտանետումները:
Ծրագիրը կբարձրացնի անտառծածկույթի դիմացկունությունը կանխատեսվող կլիմայական փոփոխություններին զուգահեռ՝ ներդնելով կլիմայի հանդեպ հարմարվողական անտառտնտեսության գործիքակազմ:
Ծրագրով ամրագրված Սյունիքի և Լոռու մարզերում ստեղծվող, իսկ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում արդեն իսկ գործող տնկարանին կից նոր տնկարանների հիմնումը, թույլ կտա ծրագրի իրականացման ութ տարիների ընթացքում ավելի քան 12 մլն որակյալ տնկանյութի արտադրությամբ վերականգնել 7300 հա դեգրադացված անտառային տարածքներ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշտապես աջակցել և շարունակելու է աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կայացմանը, որոնք ուղղված են անտառապատման ու անտառավերականգնման միջոցով անտառների կայուն կառավարմանը, անտառների պահպանությանը, պաշտպանությանը, օգտագործմանը և անտառածածկ տարածքների ընդլայնմանը, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական հզորացմանը այն է՝ կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացմանը»,- իր ելույթում նշել է նախարարը:
Ելույթներով հանդես են եկել նաև շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...