15:01 10.04.2022
Հարմարավետ հագուստն օրակարգից դուրս էր կիրակի երեկոյան, երբ Օլիվիա Ռոդրիգոն, Դոջա Cat-ը, Սենտ Վինսենթն ու Քրիսի Թիգենը բոլորի ուշադրության կենտրոնում էին պահում իրենց կառուցվածքը:
Իրականում երբեք էլ կորսետները նորաձևությունից դուրս չեն եկել,սակայն 2000 թվականից դրանք նոր շունչ առան: Ոչ ամենօրյա, սակայն տոնական ու հատկապես «աստղային» հագուստում սեղմիրաններն ու մերմինը սեղմող-ի ցույց դնող կորսետները, այսպես թե այնպես, ներկա եղել են:
2022 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, սակայն,իսկական կորսետների փառատոն էր:Այս տարի յոթ «Գրեմմի»-ի առաջադրված Օլիվիա Ռոդրիգոն ցուցադրեց ամենահամարձակ հագուստներից մեկը: Ռոդրիգոյի սև ատլասե շրջազգեստի կողոսկրերից իջնում էին վարդագույն փայլի ապշեցուցիչ գծեր և ավարտվում էին կիսաշրջազգեստի երկարությամբ: Զգեստը կարվել է այս դարաշրջանի լավագույն վարպետներից մեկի՝ Վիվիեն Վեսթվուդի կողմից:
Դոջա Cat-ը կրում էր բյուրեղներ՝ ցողված իր կորսետի վրա, մինչդեռ Դուա Լիպայի զգեստը բացահայտորեն ընդգծում էր մարմինը՝ ամբողջովին սև կաշվե ժապավեններով և ոսկե ճարմանդներով:
Երկու զգեստներն էլ պատրաստվել են Versace-ի կողմից: Եթե Dua Lipa-յի դեպքում դա վինտաժ էր, 1992 թվականից, Doja Cat-ի զգեստները հատուկ պատրաստված էին միջոցառման համար:
Դոնաթելլա Վերսաչեն նույնպես յուևահատուկ տեսք ուներ: Նրա լայմ կանաչ զգեստը ևս ի ցույց էր դնում կողոսկրերը :
Սենթ Վինսենթի փրփրացող վարդագույն Gucci զգեստի վրա «ոսկորների» աշխատանքը մի փոքր ավելի քիչ էքստրեմալ էր, բայց դե միանգամայն տեսանելի էր. մինչդեռ Քրիսի Թեյգենի զգեստը, որը նույնպես փայլուն վարդագույն և խճճված էր, ծավալուն էր , բացի ծայրահեղ կիպ գոտկատեղից ներքև:
Լիլ Նաս X-ը, ում հագուստի գոյնը ևս համարձակ էր, կրում էր բծավոր Balmain՝ մարգարիտներով զարդարված բոլերո,ոչ այնքան կորսետ, բայց համարյա նման մի բան:
Երևի երեկոյի ամենաանսովոր կորսետը կրում էր երգչուհի Հալսին: Զարմանալի էր ոչ այնքան կորսետը կամ դրա գույնը, որքան այն, որ երգչուհին ընդամենը 4 օր առաջ էր ենթարկվել էնդոմետրիոզի վիրահատության:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...