ՇՄ նախարարի տեղակալը հանդիպում է անցկացրել միջազգային գործընկերների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպում է անցկացրել միջազգային գործընկերների հետ

18:16 06.04.2022

Հայաստանում ջրային ոլորտի կայուն կառավարում, իրականացվող ծրագրերի ընթացքի, միջանկյալ արդյունքների և նախանշված գործողությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը գործընկերային հանդիպում է անցկացրել միջազգային և ոլորտում գործունեություն ծավալող գործընկերների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության շրջակա միջավայրի ծրագրերի պատասխանատու Անդրեա Բաջոլին, Վերականգնման վարկերի բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը, Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության տնտեսական աճի գրասենյակի փոխտնօրեն Էնդրյու Գոլդան, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը, «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար-ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» տարածաշրջանային ծրագրի ֆրանսիական թիմի ղեկավար Ֆիլիպ Սեգանը, գետավազանահին կառավարման միջազգային փորձագետ Յանիկ Պաշոնը, ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Վահագն Տոնոյանը, «Ազգային հարմարվողականության պլան» ծրագրի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը, «EU4Sevan» ՄԱԶԾ փորձագետ Աստղիկ Դանիելյանը, շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։

Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալն ընդգծել է, որ շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ հարաբերությունների կառուցումը և բարձր է գնահատել աջակցությունը երկրի բնապահպանական խնդիրների մեղմման հարցում։
Նախարարի տեղակալը նաև հույս է հայտնել, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա հետագա առավել արդյունավետ համագործակցությունների համար։
Հանդիպմանը ներկա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ այս ձևաչափով քննարկում վերջին տարիներին չի կազմակերպել, և որ այն հիանալի հնարավորություն է ծանոթանալու և միասին քննարկելու ՀՀ կառավարության առաջնահերթությունները։
Քննարկվել են Հայաստանում ջրային ոլորտի օրենսդրական բարեփոխումները և ոլորտին առնչվող միջազգային ծրագրերը։

Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ կարևոր է հաշվի առնել նաև, որ իրականացվող աշխատանքները չխաչվեն, այլ ընթանան զուգահեռ՝ ի նպաստ շրջակա միջավայրի և ջրային ոլորտի կայուն կառավարման և զարգացման։
Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտի մասնագետների մասնագիտական կարողությունների հզորացման և ոլորտը նոր կադրերով համալրելու խնդրին։
Կողմերը պայմանավորվել են կազմել հստակ գործողությունների ճանապարհային քարտեզ և հետայսու ևս գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ պարտականությունների լիարժեք իրականացմանն ու նոր ծրագրերի մեկնարկին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP