16:14 07.04.2022
Ապրիլի 6-ին «Սպորտի միջազգային օրվա» առթիվ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Սպորտ և կայուն զարգացում» խորագրով թեմատիկ ասուլիս-քննարկում, որի նպատակն էր բարձրաձայնել սպորտի և առողջ ապրելակերպի կարևորության մասին, ներկայացնել դաշտի հիմնախնդիրներն ու վերջիններիս լուծման համար ոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի միջև ստեղծել համագործակցության յուրահատուկ հարթակ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը, սպորտի ոլորտի փորձագետներ, մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների, մարզական կառույցների ներկայացուցիչներ, միությունների ղեկավարներ և ֆիզիկական դաստիարակության ծրագրերի իրագործմամբ զբաղվող այլ շահագրգիռ կողմեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է սպորտի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության կողմից.
«Ողջունելի է, որ սպորտն ուշադրության կենտրոնում է: Այսօր ավելի շատ պետք է ուշադրություն դարձնենք սպորտի տարածմանը։ Մեր կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր կան, որոնք ուղղված են ոչ միայն պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը, այլև հենց սպորտի մասսայականացմանը։ Առաջիկայում նախատեսում ենք հետաքրքիր մրցաշարեր և օլիմպիադաներ, որոնց կարող են մասնակցել բոլոր շարքային քաղաքացիները։ Սրանով իսկ նպատակ ունենք զարգացնելու ու ձևավորելու սպորտային հասարակություն։ Հուսով եմ՝ կարող ենք արդյունավետ համագործակցության եզրեր գտնել նաև մասնավոր հատվածի հետ, քանի որ բոլորիս ընդհանուր նպատակը մեկն է»։
Միջոցառման նախաձեռնող, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանի խոսքերով՝ սպորտի մասսայականացումն ու սպորտային հասարակության ձևավորումն այսօր կարևոր հիմնախնդիրներից են. «Կարծում եմ՝ սպորտը հենց այն ոլորտն է, որի զարգացումն ավելի արդյունավետ կլինի համագործակցությունների շնորհիվ, մասնավորապես՝ պետություն-մասնավոր հատված գործակցության արդյունքում կարող ենք հասնել ցանկալի արդյունքի»։
Հարությունյանը շեշտել է՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթում» շեշտը հիմնականում դրվելու է ձմեռային սպորտաձևերի վրա, բայց իրենց նպատակները շատ ավելի հեռահար են:
Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նշել է, որ սպորտն աշխարհը փոխելու և մարդկանց միավորելու ներուժ ունի: Վայգանդի խոսքերով՝ այն հզոր գործիք է կայուն զարգացման, համերաշխության և հասարակության բոլոր անդամների նկատմամբ հարգանք սերմանելու համար. «Հուսով եմ՝ մեր այսօրվա քննարկումը երեխաներին և երիտասարդներին հնարավորություններ կընձեռի իրենց համայնքներում սպորտով զբաղվելու գործում»:
«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն էլ կարևորել է սպորտի դերը՝ որպես կրթության կարևոր բաղադրիչ դիտարկելու անհրաժեշտությունը. «Կրթության տեսանկյունից սպորտն անձի, առողջ հասարակության կերտման ամենակարևոր և ազնիվ գործիքներից է։ Մեր օրերում ժամանակակից երեխաների համար ամեն ինչ ավելի դինամիկ ու արագ է, նրանք կորցնում են երկարաժամկետ խնդիրների լուծման կարողությունը, և հենց այստեղ է առավել կարևորվում սպորտը, որը բնավորություն և տեսակ է ձևավորում։ Սպորտը պետք է լինի դաստիարակության առաջնային բաղադրիչներից մեկը»։
Ֆեդերացիաների, մարզական տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև քննարկում առաջիկայում հնարավոր համագործակցությունների ու նախաձեռնությունների վերաբերյալ։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...