17:14 07.04.2022
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Բուհական համակարգում անգլերեն լեզվով դասապրոցեսի կազմակերպման գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները» թեմայով:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը, ԿԳՄՍՆ աշխատակիցներ, բուհերի ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղին նախարարության հետ արդյունավետ համագործակցելու համար: Փոխնախարարը գոհունակություն է հայտնել, որ հանդիպմանը ներկա են պետական և ոչ պետական բուհերի ներկայացուցիչներ: Նա տեղեկացրել է, որ «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրի» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծերում ամրագրվել են մի շարք կարևոր շեշտադրումներ՝ բուհերի միջազգայնացման և օտարերկրյա ուսանողների ներգրավման առումով: Փոխնախարարի խոսքերով՝ որպես թիրախ սահմանվել է ՀՀ բուհերում արտերկրի ուսանողների թվի կրկնապատկումը, և բուհերի միջազգայնացման տեսանկյունից պետությունը շահագրգիռ է այդ թվի ավելացմամբ, սակայն դա չպետք է լինի կրթության որակի հաշվին:
«Այս քննարկումն ուղղված է հասկանալու բուհերում անգլերենով դասապրոցեսի կազմակերպման գործընթացում առկա խնդիրները և պետության կողմից առաջադրվող պահանջները: Մասնավորապես, ո՞րն է պետության դերն այս խնդրում. լինել ուղղակի նորմեր սահմանո՞ղ, թե՞ կարողությունների զարգացման այլընտրանքային հնարավորություններ ստեղծող: Ըստ այդմ՝ արդյո՞ք անհրաժեշտ է վերանայել պետության կողմից առաջադրվող պահանջները, և վերանայման դեպքում որքանո՞վ են դրանք իրատեսական»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ օտարերկրյա ուսանողների ընդունելության, տեղափոխման և վերականգնման կարգերը կփոխվեն՝ որակյալ կրթական ծառայությունների մատուցման նպատակով:
Բուհական համակարգում անգլերենով դասապրոցեսի կազմակերպման գործընթացում առկա խնդիրները և պետության կողմից առաջադրվող պահանջները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա նշել է, որ անգլերենով դասապրոցեսի կազմակերպման գործընթացում պետք է սահմանվի որոշակի չափելի արդյունք: Նա փաստել է, որ բուհերի ծրագրային հավատարմագրման տեսանկյունից դիտարկելիս պետությունը պետք է ունենա կարգավորող գործառույթ, իսկ բուհն ապահովի դասախոսների գիտելիքների՝ լեզվական և մասնագիտական համապատասխան իմացության մակարդակ, այդ թվում՝ շարունակական վերապատրաստումների և որակավորումների բարձրացման միջոցով: Նա խնդրել է հանդիպման մասնակիցներին հանդես գալ համապատասխան առաջարկներով և դիտարկումներով:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի անգլերեն ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը ներկայացրել է «Անգլերենը՝ որպես դասավանդման լեզու» հետազոտության արդյունքները: Նրա խոսքերով՝ տվյալները հավաքագրվել են ԿԳՄՍ նախարարության, բուհերի և հետբուհական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների, 3 բուհ այցերի, դասերի դիտարկումների և խմբային քննարկումների, ինչպես նաև 18 բուհում 383 մասնակցի (247 ուսանող և 127 դասախոս) շրջանում հարցումներ իրականացնելու միջոցով: Որպես հետազոտության արդյունք՝ մատնանշվել է դպրոցների շրջանավարտների անգլերենի ցածր մակարդակը, օտարերկրյա ուսանողների փոքր թիվը, անգլերենի միջազգային թեստերի սահմանափակ կիրառումը, ուսանողների և դասախոսական կազմի անգլերենի բարելավման շարունակական կարիքը, ոչ ինտերակտիվ դասավանդման մոտեցումը, համապատասխան ռեսուրսների համալրումը և այլն:
Որպես առաջարկներ՝ ներկայացվել են նախարարության կողմից դպրոցական ուսումնական ծրագրերի վերանայումը, անգլերենի միջազգային թեստի կիրառումը, անգլերենի և ակադեմիական հմտությունների հավելյալ դասավանդումը և այլն: Նա շեշտել է, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը պատրաստակամ է աջակցելու ՀՀ բուհերին՝ անգլերենի միջազգային թեստերի կազմակերպման և դասախոսական կազմի մասնագիտական շարունակական զարգացման գործում: Ադդէ Հովասափյանը հույս է հայտնել, որ քննարկումից հետո կողմերը կգտնեն համագործակցության նոր եզրեր և կշարունակեն համատեղ աշխատանքը:
Հանդիպման մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկություններով և դիտարկումներով: Նրանք նաև մի շարք հարցեր են ուղղել կրթության ոլորտի պատասխանատուներին և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին, որոնց տրվել են հանգամանալից պարզաբանումներ:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...