Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+15.09 oC

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները

18:23 07.04.2022

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները, տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ն, նույն ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ. Մ.-ի և Տ. Մ.-ի օժանդակությամբ Վանաձոր քաղաքի մի խումբ անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` գերեզմանատանը նրանց նախընտրած վայրերում տարածքներ տրամադրելու համար 2021 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձանցից պահանջել և ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով ստացել է խոշոր չափերով կաշառք:

ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ն 06.04.2022թ.-ին ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը ձերբակալվել են նաև նշված ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ. Մ.-ն և Տ. Մ.-ն: Վերջիններս կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:
07.06.2022թ.-ին «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Է. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ` վերը նշված հանցագործությունների և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Կարևորելով հանցագործությունների կանխարգելման գործում քաղաքացիների իրազեկվածության դերը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանի համար 2.5, իսկ ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածքները տրամադրվում են բացառապես անվճար հիմունքներով («Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենք, հոդված 10, մաս 3-րդ):

​Ըստ այդմ` ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մնացած բնակավայրերի (այդ թվում` Վանաձորի) գերեզմանատներում անվճար հիմունքներով տրամադրվող հողատարածքների դիմաց քաղաքացիներից վճարներ պահանջելն ու գանձելն անօրինական արարք է և հանգեցնում է քրեական պատասխանատվության: Ի դեպ, անօրինական է համարվում և քրեական պատասխանատվություն է առաջացնում նաև քաղաքացիների կողմից հիշյալ տարածքները ձեռք բերելու դիմաց օրենքով չնախատեսված վճարումներ կատարելը, ինչը տվյալ դեպքում կարող է դիտվել որպես կաշառք տալ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP