Հայաստանի ԱԳ նախարարը մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+23.09 oC

Հայաստանի ԱԳ նախարարը մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում

17:00 05.06.2025

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ստորագրել պայմանագիրը և գալ ընդհանուր հայտարարի բոլոր հարցերի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես կարծում եմ, որ իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ստորագրել պայմանագիրը և գալ ընդհանուր հայտարարի բոլոր հարցերի շուրջ։ Ինչքանով իմ տեսած հնարավորությունը կարող է իրականանալ, դա, իհարկե, բոլորովին այլ հարց է։ Ուրիշ բան, որ Հայաստանը իր կողմից ամեն ինչ անում է, որ ամեն ինչ այդ սցենարով էլ ընթանա»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում քննարկվում է այն հարցը, որ Ադրբեջանը պետք է  խաղաղ ճանապարհով հեռանա այն տարածքներից, որոնք այդ երկրի կողմից օկուպացվել են՝ Արարատ Միրզոյանն ասել է.

«Իհարկե, կան Հայաստանի սուվերեն տարածքներ, որոնք հիմա վերահսկվում են Ադրբեջանի կողմից։ Շուրջ 208 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է խոսքը։ Մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս տարածքների վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Նախարարը վստահեցրել է, որ սահմանազատման գործընթացն Ադրբեջանի հետ ընթացքի մեջ է.

«Եթե դուք ուզում եք ասել, թե այդ պրոցեսը կանգնել է, մտել է փակուղի, այդպես չէ։ Ընդհանրապես այդպես չէ։ Այսօր էլ այդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջև այսօր էլ քննարկում է գնում։ Եվ հույս ունեմ, որ որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո այդ գործընթացը կշարունակվի նաև գետնի վրա»,- ընդգծել է Միրզոյանը։

Անդրադառնալով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու շուրջ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ գերիների և ապօրինի պահվող անձանց, ընդհանրապես հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր մաս են։

«Սա ցավոտ հարց է, երևի սա այն եզակի հարցերից է, որտեղ ընդհանրապես չի ստացվում կառուցողական խոսակցություն ունենալ»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ այդ հարցում շոշափելի քայլից հետո էլ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատանքը շարունակվել և այսօր էլ շարունակվում է, սակայն դեռևս այդ աշխատանքները հաջողությամբ չեն պսակվել։

Նախարարը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հասնելու պարագայում ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն հումանիտար հարցերը լուծելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում

08:00 30.07.2025

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում

Հուլիսի 29-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ մոտ 6000 քմ տարածքում այրվում […] ...

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

23:59 29.07.2025

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

23:57 29.07.2025

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

23:55 29.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

Շարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

23:48 29.07.2025

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

23:43 29.07.2025

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...

BACK_TO_TOP