16:42 12.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 7 տարի առաջ կատարված սպանության դեպքը:
Դեռևս 2014թ. սեպտեմբերի 18-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15։10-ին, «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 1981թ. ծնված բնակիչ, որը ժամեր անց մահացել էր։
Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ և 42-րդ փողոցների հատման վայրում, որի զննությամբ հայտնաբերվել էին 8 պարկուճ, արնանման հետքեր, ինչպես նաև՝ մի շարք իրեր և առարկաներ։ Առգրավվել էին դեպքի վայրում գտնվող խանութի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության։
Նախաքննության ընթացքում, դեռևս 2014թ., պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 45 տարեկան բնակիչ է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր նաև վերջինիս պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք հանդիսացող «Սայգա» տեսակի հրազենը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինս, ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որպես մեղադրյալ էր ներգրավվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը և հայտարարվել հետախուզում։
Հիշյալ 45-ամյա տղամարդը 2022թ. ապրիլի 11-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:17 19.06.2025
Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից10:09 19.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...