Ավետիք Իշխանյանն իշխանություններից պահանջել է մինչ ԱԺ ընտրությունները բարեփոխումների հայեցակարգ ներկայացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC

Ավետիք Իշխանյանն իշխանություններից պահանջել է մինչ ԱԺ ընտրությունները բարեփոխումների հայեցակարգ ներկայացնել

16:42 30.07.2018

Վերահսկելի և պատասխանատու իշխանություն ձևավորելու համար, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ, պետք է առաջին հերթին գնալ օրենսդրական ու սահմանադրական լուրջ բարեփոխումների: Ըստ նրա՝ թեև երկրում իշխանափոխություն է կատարվել, ու նոր իշխանությունները աշխատում են չգործել նախորդ իշխանությունների սխալները, սակայն կառավարման համակարգը, ըստ էության, մնացել է նույնը ու նոր իշխանությունները փաստորեն կառավարում են հին իշխանություններից ժառանգություն ստացած այսպես կոչված «սուպերվարչապետական» համակարգով:

«Այն ժամանակ նախագահի անձնական գվարդիան էին ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը, հետո դառան վարչապետի գվարդիան: Նույնը վերաբերում է քննչական ծառայություններին, քննչական կոմիտեին և քննչական հատուկ ծառայությանը»,- ընդգծել է Իշխանյանը՝ ավելացնելով, որ այդ բոլոր կառույցների ղեկավարներին այսօր նշանակում է վարչապետը, և դրանք, ըստ էության, դառնում են վարչապետին կից կառույցներ:

Իշխանյանի բնութագրմամբ՝ մինչ այս պահը կառավարման համակարգում էական փոփոխություններ, որպես այդպիսին, չեն արվել ու ընդամենը նախագահի պատմուճանը փոխվել է վարչապետի պատմուճանով: Այս ամենը, ըստ իրավապաշտպանի, դեռևս 1995 թվականին ընդունված միապետական սահմանադրության արդյունք է, ինչը մոտ 30 տարի հասարակությանը հնարավորություն չի տվել իշխանափոխություն իրականացնել ընտրությունների միջոցով:

1998 թվականի ներքին «պալատական» հեղաշրջումը կամ 2018 թվականի «փաշինյանական հեղափոխությունը» Իշխանյանը հենց Սահմանադրական բացի արդյունք է համարում:

Իշխանյանը հիշեցրել է, որ երբ քննարկվում էր կառավարման ներկա համակարգին անցնելու հարցը, այն ժամանակ ԱԺ «Ելք» դաշինքը ղեկավարող, այսօր գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատում էր այդ «սուպերվարչապետական» կոչված համակարգը, այդ թվում փոխվարչապետների ինստիտուտի ներդրումը, վարչապետին լայն լիազորություններ տրամադրելու խնդիրը:

«Հիմա դա նրանց ժառանգություն մնաց: Փաշինյանը համենայնդեպս իշխանությունը վերցնելուց հետո մի երկու անգամ ասել է, որ պետք է ոստիկանությունը դառնա նախարարություն: Քանի որ մենք ինքներս աջակցել ենք, հեղափոխությանը հավատացել ենք, մենք առայժմ սպասողական վիճակի մեջ ենք, մասնավորապես ես: Ես հույս ունեմ, որ սա կլինի նոր իշխանության նախընտրական ծրագիրը և հուսանք, որ նախկին ընդդիմությունը՝ այսօր իշխանությունը, խոստումը չի դրժի և այս փոփոխությունները կլինեն և կլինի իսկապես պառլամենտական համակարգ, իշխանության իրական տարանջատումով»,- նշել է իրավապաշտպանը:

Ավելին, Ավետիք Իշխանյանը կարծում է, որ նման պահանջ հասարակությունը պետք է ներկայացնի ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ նաև բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին: Իրավապաշտպանը նույնիսկ հայտարարեց, որ պատրաստ է հակաքարոզ սկսել խորհրդարանական ընտրություններին մասնակցող այն ուժերի դեմ, որոնք կգտնեն, որ նախկին միապետական համակարգը առավել արդյունավետ է:

Ի դեպ, իրավապաշտպանի պնդմամբ, բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգը քաղաքական ուժերը պարտադիր պետք է ներկայացնեն ժամանակացույցով, որպեսզի ընտրություններից հետո պարտավորված լինեն իրենց նշած ժամկետներում իրագործել այդ քայլերը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:00 23.07.2025

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին

18:55 23.07.2025

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին

Հուլիսի 23-ին, ժամը 08։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, […] ...

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18:50 23.07.2025

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Իսակով, Ազատության, Գայի, Գ. Նժդեհ, Մարզպետունու, Նավավարներ, Կոմիսարներ, Պ.Սևակ, Սունդուկյան, Խորհուրդներ, Փափազյան, Էներգետիկներ, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի, Ֆրանսիական, Ձկնորսներ փողոցների, Նաիրյան փողոց 168-189 […] ...

Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

18:42 23.07.2025

Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Աջապահյանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.: «Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու […] ...

Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

18:41 23.07.2025

Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի արևելյան ափին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 08:25-ին՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբ

18:30 23.07.2025

Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբ

Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել «Օսնաբրյուկ», հայտնում է գերմանական NOZ-ը: 32-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին գործարքը կկայանա: «Օսնաբրյուկը» հանդես է գալիս Գերմանիայի երրորդ դիվիզիոնում: Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական […] ...

BACK_TO_TOP