Գվատեմալայի բուրգի ներսում հայտնաբերվել են  մայաների օրացույցի ամենավաղ ապացույցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Գվատեմալայի բուրգի ներսում հայտնաբերվել են  մայաների օրացույցի ամենավաղ ապացույցները

15:22 17.04.2022

Գվատեմալայում բուրգի ավերակների ներսում հայտնաբերված որմնանկարի բեկորների վրա, որը ներկայացնում է «7 եղնիկ» կոչվող օրը, նշվում է մայաների օրացույցի ամենավաղ կիրառումը։

Հնագետների ներկայացմամբ՝ բեկորները հայտնաբերվել են Սան Բարտոլո հնագիտական ​​վայրում՝ հյուսիսային Գվատեմալայի ջունգլիներում, որը հայտնի է դարձել 2001 թվականին թաղված պալատի հայտնաբերմամբ՝ մ.թ.ա մոտ 100 թվականով թվագրվող մշակված և գունեղ որմնանկարներով, որոնք պատկերում են մայաների ծիսական և դիցաբանական տեսարաններ:

«7 եղնիկ» պատկերանիշով կտորները հայտնաբերվել են  Լաս Պինտուրաս բուրգի ներսում:  Բանն այն է, որ  մայաները հաճախ կառուցում էին ավելի համեստ չափերի կառույցներ ու տաճարներ, հետագայում  կառուցում էին ավելի մեծ տարբերակները նախկինների վերևում: Այս բուրգը ի վերջո հասել է մոտ 30 մետր բարձրության։

Հնագույն պատի երկու բեկորները կարող են պարունակել մայաների նախագրագրային  օրացույցի ամենավաղ ապացույցները

Օրացույցի 260 անվանակոչված օրերից մեկի՝ «7 Եղնիկի» որմնանկարի բեկորների վրա հայտնաբերված պատկերը   եղնիկի գլխի ուրվագիծ է որը զարդարված է կետով և վերևում գծով, որը 260-օրյա օրացուցային ցիկլի ամսաթվերից մեկն է:

Նախակոլումբիական Ամերիկայի մի շարք հնագույն քաղաքակրթություններ, այդ թվում՝ ացտեկները, մայաները, միքստեկները և զապոտեկները, հետևում էին ժամանակին՝ օգտագործելով թվերով նշված 13-օրյա ցիկլեր, ինչպես նաև աստվածների հետ կապված 20-օրյա ցիկլեր: Այդպիսի օրացույցում յուրաքանչյուր օրվա համար նշանակվում էր և՛ թիվ, և՛ աստվածության հղում, որը տալիս էր 260 եզակի համակցություններ մինչև ամբողջ ցիկլը կրկնելը: Ենթադրվում է, որ հնդկացիներն օգտագործել են իրենց օրացույցը կարևորագույն արարողությունների ժամանակը որոշելու համար, ինչպես նաև  նշել են պատմական տարեթվեր և փորձել դրա օգնությամբ կանխատեսել ապագա իրադարձությունները։

Մինչ այժմ հնագույն մարդկանց կողմից օրացույցի օգտագործման ամենավաղ վկայությունները հայտնաբերվել են մոտ 100 մ.թ.ա. Այժմ Օսթինում Թեքսասի համալսարանի հնագետները և նրա գործընկերները ապացույցներ են գտել, որ մայաները կարող էին օգտագործել այս օրացույցը մեկ դար առաջ:Պրոֆեսոր Դեյվիդ Ստյուարտը՝հետազոտության  հեղինակը, նկարագրել է բեկորները որպես «սպիտակ գիպսի երկու փոքր կտոր, որոնք տեղավորվում են ձեռքի ափի մեջ  և  մի ժամանակ ամրացված էին քարե պատին»:

«Պատը միտումնավոր ավերվել է հնագույն մայաների կողմից, երբ նրանք վերակառուցում էին իրենց ծիսական տարածքները. այն ի վերջո վերածվել է բուրգի: Երկու կտորները լրացնում են  միմյանց և բացահայտում են «7 Եղնիկ» տարեթիվը: Մնացածը դժվար է կարդալ»,- նշել է  Ստյուարտը։

Մինչ այժմ մայաների ամենավաղ օրացույցային նշումը թվագրվում էր մ.թ.ա. առաջին դարով:

Մայաների որոշ համայնքներ այսօր դեռ օգտագործում են հնագույն օրացույցը:

«Այս օրացույցային համակարգը գոյատևել է առնվազն 2200 տարի, որը պահպանվել է մայաների կողմից անհավանական փոփոխությունների, սթրեսի և ողբերգության ժամանակներում», – ասել է Ստյուարտը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

20:33 23.06.2025

Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը

20:26 23.06.2025

Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը

«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը կապ է հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը: 40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է` «Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»: Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն» և Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

20:17 23.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

20:07 23.06.2025

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...

SHANTNEWS

20:00 23.06.2025

SHANTNEWS

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

19:54 23.06.2025

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...

BACK_TO_TOP