Նույնիսկ ֆիզիկական ակտիվության փոքր չափաբաժինը կարող է նվազեցնել դեպրեսիայի ռիսկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Նույնիսկ ֆիզիկական ակտիվության փոքր չափաբաժինը կարող է նվազեցնել դեպրեսիայի ռիսկը

12:31 17.04.2022

Վեր կացեք և շարժվեք, նույնիսկ ֆիզիկական ակտիվության փոքր չափաբաժինները, օրինակ՝ արագ քայլելը, կարող են էապես նվազեցնել դեպրեսիայի ռիսկը,- համոզված են հետազոտողները:

Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, վարժությունների առաջարկված մակարդակները Միացյալ Նահանգներում ներառում են աերոբիկ  թեթև ակտիվություն՝ օրինակ՝ արագ քայլք, շաբաթական 2,5 ժամ, որը մարզում է մկանների բոլոր հիմնական խմբերը:

Որպես այլընտրանք,  կարելի  է ընտրել ակտիվ աերոբիկ վարժությունները, ինչպիսին է վազքը, ամեն շաբաթ 1,25 ժամ տևողությամբ, ինչպես նաև նույն քանակությամբ ուժային վարժությունները:
Ըստ մասնագետների՝ չափավոր և ակտիվ  վարժությունները օգտակար են: Դրանք բարելավում են  քունը, նվազեցնում  արյան ճնշումը, պաշտպանում  սրտի հիվանդություններից, շաքարախտից և քաղցկեղից, նվազեցնում  սթրեսը, բարձրացնում  տրամադրությունը և պայքարում է անհանգստության և դեպրեսիայի դեմ:
Սակայն այժմյան  աշխարհում, երբ բոլորը շատ զբաղված են ու շտապում են, շատերի համար դժվար է ժամանակ գտնել վազքի կամ մարզասրահ այցելության համար: Փորձագետների կարծիքով՝  որքան նվազում է ֆիզիկական ակտիվությունը, այնքան ավելանում է  դեպրեսիայի ռիսկը: Համաձայն նոր վերլուծության՝ շաբաթական մոտ 1,25 ժամ արագ քայլելը կարող է 18%-ով նվազեցնել  դեպրեսիայի առաջացման ռիսկը:

Չորեքշաբթի JAMA Psychiatry ամսագրում հրապարակված վերլուծության հեղինակները կատարել են 15 հետազոտություն, որին մասնակցել է ավելի քան 190,000 մարդ: Հետազոտություն նպատակն էր՝ որոշել,թե որքան վարժություն է անհրաժեշտ՝ դեպրեսիան նվազեցնելու համար:

Մեծահասակները, ովքեր շաբաթական 1,25 ժամ արագ քայլելուն համարժեք գործողություններ են կատարել, դեպրեսիայի ռիսկը 18%-ով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր չեն մարզվել, ասվում է հետազոտության մեջ:

2018-ին հրապարակված ուսումնասիրությամբ ևս  նմանատիպ արդյունքներ էին ի հայտ եկել. ֆիզիկական վարժություններ կատարած մարդիկ մոտ 43%-ով ավելի քիչ են  ունեցել  հոգեբանորեն ծանր օրեր:
2018 թվականի ուսումնասիրությունը պարզել է, որ շաբաթական երեքից հինգ անգամ 45 րոպեանոց պարապմունքներով մարզվելը ամենաօգտակարն էր հոգեկան առողջության  և տրամադրության բարելավման համար:

Այնուամենայնիվ, հետազոտողների համոզմամբ, նույնիսկ տնային գործերով զբաղվելը մոտ 10%-ով նվազեցնում է հոգեբանական առողջության «վատ» օրերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

20:33 23.06.2025

Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը

20:26 23.06.2025

Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը

«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը կապ է հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը: 40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է` «Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»: Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն» և Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

20:17 23.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

20:07 23.06.2025

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...

SHANTNEWS

20:00 23.06.2025

SHANTNEWS

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

19:54 23.06.2025

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...

BACK_TO_TOP