12:45 15.04.2022
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է սուբսիդավորել բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները։
«Հայաստանում առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր, որից՝ 450 հազար բնակարան և 420 հազար բնակելի տուն։ Բնակֆոնդի հիմնական մասը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին և սեփականաշնորհման գործընթացից ի վեր դրանց զգալի մասում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։ Բնակֆոնդի նշված հատվածում իրականացրած չեն նաև էներգաարդյունավետության միջոցառումներ, ինչի արդյունքում տնային տնտեսությունները չեն կարողանում բավարար չափով ջեռուցել իրենց բնակարանները, և այդ տնտեսությունների կեսից ավելին կարող է համարվել էներգետիկ աղքատ»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
«Պետական աջակցությունը նախատեսվում է բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի տարեկան տոկոսադրույքների ամբողջական կամ մասնակի սուբսիդավորման միջոցով։ Ծրագրով դիտարկվում են գոյություն ունեցող բազմաբնակարան շենքի բնակարանը կամ բնակելի տունը, բացառությամբ չորրորդ կարգի վնասվածություն ունեցող բնակարանների և բնակելի տների։ Էներգաարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներին են ուղղվում բնակարանների համար առնվազն 20 տոկոսը և բնակելի տների դեպքում՝ 30 տոկոսը, մասնավորապես, էներգիայի այլընտրանքային աղբյուրների էներգաարդյունավետ շինանյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, տեղադրում և փոխարինում, իսկ անհատական բնակելի տան դեպքում նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացում»,-պարզաբանեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:
Վարկի սահմանաչափը կազմում է բազմաբնակարան շենքի բնակարանների համար ոչ ավել քան 7 միլիոն դրամ, անհատական բնակելի տների համար ոչ ավել քան 10 միլիոն դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշեց, որ վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով ոչ ավել քան 14 տոկոս տոկոսադրույքով՝ առավելագույնը 7 տարի կամ 84 ամիս ժամկետով։
20:33 23.06.2025
Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
20:26 23.06.2025
Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը կապ է հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը: 40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է` «Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»: Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն» և Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել […] ...
20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...