20:56 17.04.2022
Սննդաբան Իրինա Պիսարևան սննդակարգերն անօգուտ է անվանել կարճաժամկետ ազդեցության պատճառով և կոչ է արել փոխել սննդային վարքագիծը։ Մասնագետի կարծիքը ներկայացնում է Life-ը:
Սննդաբանի խոսքով՝ նիհարելու համար պետք է փոխել ապրելակերպը և սննդակարգը: Դա պայմանավորված է նրանով, որ մարդկանց համար դժվար է սահմանափակվել սննդով կամ երկար ժամանակ «նստել» նիհարեցնող դեղամիջոցների վրա։ Արդյունքում՝ սննդակարգի ավարտից հետո նրանք կրկին գիրանում են։
Տնային պայմաններում նիհարելու համար մասնագետը խորհուրդ է տալիս առողջ սննդակարգ կազմել և կենտրոնանալ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հավասարակշռության վրա։ Նա խորհուրդ է տալիս սննդակարգին ավելացնել առողջ ճարպեր՝ ընկույզների և ավոկադոյի տեսքով և բարդ ածխաջրեր՝ ամբողջական ձավարեղենի և մսից կամ ձկից ստացված սպիտակուցների տեսքով, սակայն քաշի կորստի համար միայն ճիշտ սնունդը բավարար չէ, ասում է Պիսարևան: Անհրաժեշտ է նաև ֆիզիկական ակտիվություն շաբաթական առնվազն երկու-երեք անգամ, ջրի հավասարակշռություն և վիտամիններ:
«Որպեսզի նիհարեք, պետք է վերահսկեք ջրի հավասարակշռությունը. դա շատ կարևոր է նյութափոխանակության համար: Պետք է շատ խմել հենց մաքուր, պարզ ջուր, այլ ոչ թե թեյ, հյութեր կամ այլ ըմպելիքներ»,- բացատրում է սննդաբանը։ Նրա խոսքով՝ վիտամին D-ի պակասը ևս կարող է դանդաղեցնել նիհարելու գործընթացը: Նա խորհուրդ է տալիս դիմել մասնագետի՝ օրգանիզմում միկրոէլեմենտների և վիտամինների պակասը պարզելու համար:
Որոշ մարդիկ կարող են հակված լինել գիրության, զգուշացնում է Պիսարևան։ Այս դեպքում ևս պետք է դիմել մասնագետի, ով կտա անհատական խորհրդատվություն:
«Եվ ամենակարևոր հիշեցումը բոլոր նրանց համար, ովքեր նիհարում են, կարևոր է սոված չմնալը: Որովհետև այդ դեպքում օրգանիզմը ջրազրկվում է և մենք սկսում ենք կրկնակի շատ ուտելու ցանկություն ունենալ, ինչի արդյունքում ավելորդ կիլոգրամներ ենք կրկին հավաքում», – եզրափակել է նա:
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...
19:28 23.06.2025
Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են ԹբիլիսիՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...