17:37 20.04.2022
Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականցվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից համատեղ իրականցվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի (ԷԿՈսերվ ծրագիր) շրջանակներում իրականացվող «Պատասխանատու եմ Սևանի համար» 3-րդ միջոցառումը, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և համայնքի բնակիչներ:
Աննա Մազմանյանը նշել է, որ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրը բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը մեր բնական ժառանգության, Հայաստանի քաղցրահամ ջրի և հիդրոէներգիայի կարևորագույն աղբյուր Սևանա լճի կարևորության և հիմնախնդիրների վերաբերյալ։
Ֆրանկ Հեսը ողջունել է մասնակիցներին և նշել.
«Սևանա լճի էկոհամակարգի պահպանումը ԵՄ-ն Հայաստանի համար բնապահպանական առաջնային խնդիրներից է: Իսկ EU4Sevan ծրագիրը միավորում է տարբեր հանրությանն ու տարբեր կառույցներին, որպեսզի վերջիններս համատեղ աշխատեն խնդիրների լուծումների վրա և բարելավեն շրջակա միջավայրի կառավարումը: Գեղարքունիքի մարզպետարանում ծրագրի մարզային գրասենյակի բացումը կնպաստի համատեղ ծրագրի իրականացմանը: Այն նպատակաուղղված է բարելավելու ծրագրի հաղորդակցությունը, ինչպես նաև համախմբելու մարդկանց»:
Մասնակիցների առաջին կանգառը Վարդենիկ համայնքում էր, որտեղ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը ներկայացրեց նոր ձեռք բերված անիվավոր բեռնիչը և ընդգծեց տրամադրված տեխնիկայի կարևորությունը գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում: ՄԱԶԾ-ն տրամադրել է մեկ միավոր տեխնիկա (անիվավոր բեռնիչ) «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ համապատասխան վերապատրաստմամբ։ Գործընկերների կարողությունների հզորացումը առանցքային է ծրագրի կողմից համատեղ ձեռք բերված արդյունքների կայունությունն ապահովելու համար:
Շրջակա միջավայրի նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը՝ Սևան ազգային պարկին մեքենայի տրամադրման միջոցով կամրապնդի պարկի կարողությունները: Այն կօգնի հաղթահարել ներքին կառավարման մարտահրավերները և ավել արդյունավետ կազմակերպել ափամերձ տարածքներում աճող անտառների ճահճացած հատվածների մաքրումը՝ կանխելով լճի հետագա օրգանական աղտոտումը:
Այնուհետև միջոցառումը շարունակվեց Գեղարքունիքի մարզպետարանում, որտեղ տեղի ունեցավ EU4Sevan-ի Գավառի մասնաճյուղի պաշտոնական բացումը ու EU4Sevan ծրագրի և մարզպետարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:
Մարզային գրասենյակը կնպաստի թիրախային խմբերի, շահառուների, գործընկերների, համայնքների միջև հասանելիությանը:
Առավել մանրամասն միջոցառման մասին՝ այստեղ:
18:09 19.06.2025
Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվողՀամայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...
17:54 19.06.2025
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորություններըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...
17:46 19.06.2025
Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ ԲրնովիչՊոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...
17:39 19.06.2025
Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևսՀունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...
17:30 19.06.2025
Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա ՍվաջյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...