19:24 30.07.2018
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Ա. Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՔԾ-ի և գլխավոր դատախազության անգործության՝ Սիսիանի ոստիկանության բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմունքի ենթարկված Հասմիկ Սարգսյանի գործի վերաբերյալ:
Փաստաբանի հայտարարությունը տարածել է «Ընդդեմ իրավական կամայականություն» ՀԿ-ն:
«Սյունիքի մարզի բնակչուհի Հասմիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2017 թ հուլիսի 6-ին ընկերուհի Մարիետա Հովհաննիսյանի դրամապանակից գաղտնի հափշտակել է 4000 ՀՀ դրամ գումար: Նույն օրը ՀՀ ոստիկանության Միսիանի բաժնի աշխատակիցներն իրեն հրավիրել են հիշյալ բաժին, որտեղ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանը, սպառնալով, որ իրեն ծեծի կենթարկի, պահանջել է բացատրություն տալ, որ ոչ թե գողացել է 4000 ՀՀ դրամ գումար, այլ 10.000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև նույն բաժնի օպերլիազոր Պետիկ Ալեքսանյանը սպառնացել է, որ այդ բովանդակությամբ բացատրություն չտալու դեպքում քանոնի կիրառմամբ իր նկատմամբ բռնություն կգործադրի: Հիշյալ ոստիկանների սպառնալիքների ազդեցության տակ տվել է իրականությանը չհամապատասխանող բացատրություն և հետագայում, որպես մեղադրյալ, ցուցմունք`10.000 ՀՀ դրամ գողանալու վերաբերյալ:
Դեպքի առիթով 2018 թ ապրիլի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով հարուցվել է թիվ 62211518 քրեական գործը, որից հետո Հասմիկ Սարգսյանը ճանաչվել է տուժող: 02.07.2018 թ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Զ. Թադևոսյանը որոշում է կայացրել քրեական հետապնդումը չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: Որոշման դեմ բողոք է ներկայացրել վերջինիս փաստաբանը, սակայն 17.07.2018 թ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վ. Մուրադյանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Բողոքում նշվում է, որ Վարույթը իրականացնող մարմինը և ՀՀ գլխավոր դատախազի ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վ. Մուրադյանը, քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին և իմ կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին որոշումը կայացնելով, ցուցաբերել են անգործություն՝ մի շարք կարևոր հանգամանքների շուրջ քննություն չիրականացնելով և դրանք փաստող կամ հերքող ապացույցներ ձեռք չբերելով, իսկ ձեռք բերված ապացույցների մեծ մասին տրվել է միակողմանի գնահատական՝ քողարկելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները և անօրինական գործողությունները:
Ակնհայտ է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Զ. Թադևոսյանը վատ վերաբերմունքի և բռնության վերաբերյալ չի իրականացրել արդյունավետ քննություն, այլ կատարել է ձևական քննություն՝ կոծկելով ՀՀ ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունները: Նույն խախտումը թույլ է տրվել գործը վերահսկող դատախազի կողմից: Նախ՝ քրեական գործ հարուցելու առաջին իսկ պահից վարույթը իրականացնող մարմինը թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտում. քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական լիազորություններն անցնելու/ հիմքով: Սակայն ուսումնասիրելով թե տուժողից կողմից ներակայացված հաղորդումը, թե վերջինիս ցուցմունքը, ակնհայտ էր, որ քրեական գործը պետք է հարուցվեր ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով, այսինքն՝ խոշտանգում, քանի որ Հասմիկ Սարգսյանը հայտնել է, որ իրենից սպառնալիքի ազդեցության տակ ցուցմունք են կորզել, որի արդյունքում էլ Հասմիկ Սարգսյանը ապօրինի ենթարկվել է քրեական պատասխանատվության:
ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 րդ հոդվածի համաձայն (……) պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է, կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով (…./ ), ակնհայտ է, որ ի սկզբանե ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հասմիկ Սարգսյանի կողմից հանցագործության մասին հաղորդումը ստանալուց և նյութեր նախապատրաստելուց հետո պետք է քրեական գործը հարուցվեր ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով և վերը նշված հոդվածի քննության շրջանակներում պետք է նախաքննություն իրականացվեր:
Ակնհայտ է, որ առաջին իսկ պահից հարուցված քրեական գործը եղել է սխալ, որի արդյունքում էլ վարույթը իրականացնող մարմինը հանդես չի եկել որպես անկախ մարմին, որի հետևանքով էլ կարճվել է քրեական գործի վարույթը: Փաստորեն, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմնական պատճառաբանությունն այն է, թե «…կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որևէ այլ ապացույց, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել Հ. Սարգսյանի նկատմամբ և ցուցմունքներ չեն կորզել: Քրեական գործի կարճման հիմքում դրված են վկաներ Մ. Ս.-ի, Պ. Ի-ի, Ն.-ի ցուցմունքները: Նման հետևության նախաքննական մարմինը և դատախազությունը հանգել են բռնություն կիրառող և սպառնալիքի տակ տուժողից ցուցմունք վերցրած ոստիկանության ծառայողների ցուցմունքներով:
Փաստաբանը նշում է, որ վերը անձանց ցուցմունքները չեն կարող արժանահավատ համարվել, քանի որ նմանատիպ ցուցմունք տալով ոստիկանության աշխատակիցները և քննիչը փորձել են խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից: Եվ վերը նշված անձանց ցուցմունքները չեն կարող քրեական գործի կարճման հիմքում դրվել, քանի որ այդ ոստիկանները անմիջականորեն կատարել են բռնություն և տուժողի մոտ վախի մթնոլորտ են ստեղծել՝ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ վերցնելով: Այսինքն՝ քննիչի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջը: Բողոքում, մասնավորապես, փաստաբանը նշել է՝ մի շարք Եվրոպական դատարանի որոշումներով, իրենք չեն կատարել հատուկ քննչական ծառայությունը և գլխավոր դատախազության դատախազը:
Փաստաբանը իր բողոքում նշել է, որ խոշտանգման փաստի վերաբերյալ չի կատարվել արդյունավետ քննություն:
1. Այս գործի դեպքում վարույթը իրականացնող մարմինը ճանաչման չի ներկայացրել բռնություն գործադրղ ոստիկաններին՝ տուժողի հետ,
2. Տեղում քննչական գործողություն չի կատարել, որի կատարման դեպքում անմիջապես կարող էր քննիչը առգրավել Սիսիանի ոստիկանության բաժնի տեսախցիկների տեսանյութերը:
3. Չի կատարել դատահոգեբանական փորձաքննություն, պարզելու համար տուժողի հոգեբանական վիճակի մասին:
4. Չի հարցաքննել տուժողի աղջկան, ով ականատես վկա է եղել, թե ինչպես են իր ծնողին փորձում սպառնալիքի տակ ծեծի ենթարկել:
Բողոքում նշվել է նաև, որ Խոշտանգումների գործերով կարևոր է տուժողների հոգեբանական ծառայությունը, որը չի իրականացվել պետության կողմից: Ստամբուլյան արձանագրություն հիման վրա, չի իրականացվել և չի պարզվել Հասմիկ Սարգսյանի հոգեբանական վիճակը, որի կատարման դեպքում կպարզվեր, որ տուժողը ենթարկվել է բռնության, որի արդյունքում ստացել է հոգեբանական տրավմա: Ներկայացրած բողոքով Արա Ղարագյոզյանը դատարանից պահանջում է վերացնել քրեական հետապնդումը չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Զ. Թադևոսյանի կողմից կայացրած 02.07.2018 թ որոշման դեմ ներկայացրած բողոքը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 17.07.2018 թ բողոքը մերժելու մասին որոշումը և ճանաչելով Հ. Սարգսյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը:
Փաստաբանը սույն գործով դատարանից ակնկալում է արդարություն»,- նշված է հայտարարության մեջ:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...