19:18 30.07.2018
Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին և 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ, հաղորդում են տարածքային զարգացման և կառավարման նախարարության հետ կապի և լրատվության վարչությունից:
ՀՀ Տարածքային զարգացման և կառավարման նախարարության Facebook-ի էջում մասնավորապես գրված է.
«Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին և 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ։
Քաջարան համայնքում անցկացրած խորհրդակցության ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ մարզային այցելության նպատակն է տեղում ծանոթանալ խոշորացման ծրագրի արդյունքում գրանցված ձեռքբերումներին և բացթողումներին, բաց ու անկեղծ քննարկումների միջոցով որոնել առկա խնդիրների հաղթահարման ուղիները, ինչպես նաև անմիջականորեն հետևել վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
Քաջարան համայնքի ղեկավարը նախարարին զեկուցել է ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, մանկապարտեզի և մարզահրապարակի կառուցման ծրագրերի մեկնարկի մասին և ներկայացրել համայնքում ընդգրկված բնակավայրերի կարիքները։ Նախարարը հորդորել է գալիք տարվա ծրագրերով Քաջարան համայնքի բյուջետային միջոցներն ուղղել առավելապես խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համար կենսական նշանակություն ունեցող խմելու, ոռոգման ջրի, կոյուղու հիմնախնդիրների լուծմանը։ Ըստ նախարար Սուրեն Պապիկյանի՝ կենտրոնի և բնակավայրերի համաչափ զարգացման դեպքում միայն հնարավոր կլինի հաղթահարել մարդկանց օտարվածությունը և խոշորացման գործընթացում ակնկալել դրական արդյունքներ։
Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Մեղրի խոշորացված համայնք, որտեղ համայնքապետի, ավագանու անդամների, վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկել է համայնքային նշանակության հարցեր, լսել համայնքային իշխանության պատասխանատուների տեսակետները բազմաբնակավայր համայնքի հետագա զարգացման, կենտրոնացված բյուջետային միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Սուրեն Պապիկյանն այցելել է նաև Շվանիձոր և Ալվանք բնակավայրեր, հանդիպել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները, ծանոթացել Շվանիձոր գյուղի հարակից տարածքում գտնվող 16-րդ դարին պատկանող քահրիզների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքներին, որոնք միտված են լուծել բնակավայրի խմելու ու ոռոգման ջրի կենսական խնդիրը։
Աշխատանքային այցի վերջին օրը նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Կարեն Համբարձումյանը Սիսիանի համայնքապետարանում խորհրդակցություն են անցկացրել Սիսիան, Տեղ, Տաթև և Գորայք համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ»:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...