Պաշտպանները նորից լքել են ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Պաշտպանները նորից լքել են ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը

16:31 20.02.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր ընթացել է առանց ամբաստանյալների և պայմանագրային պաշտպանների: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան Նոր-Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ 3 մասի բաժանված քրեական գործի քննությունը փաստաթղթերի ուսումնասիրության փուլում է: Դահլիճում այսօր, սակայն,ոչ մի ամբաստանյալ չի եղել: Դատաքննությունն ընթացել է միայն հանրային պաշտպանների ներկայությամբ:

Հիշեցնենք՝ նրանք նախորդ դատական նիստին լքել էին դահլիճը, քանի որ իրենց պաշտպանները գործադուլ էին անում և չէին ներկայացել դատարան: Դատարանը ամբաստանյալներին 10 ժամով դատական սանկցիայի էր ենթարկել: Այսօրվա նիստին պայմանագրային պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը և Հայարփի Հարությունյանը միջնորդեցին դահլիճ ուղեկցել իրենց պաշտպանյալներին, սակայն դատարանը մերժեց, քանի որ սանկցիայի ժամկետը չէր լրացել: Ի նշան բողոքի՝ պայմանագրային պաշտպաները ևս լքեցին դահլիճը:

SHANTNEWS- ի հետ զրույցում պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ փաստաբանների գործադուլն այս պահի դրությամբ ավարտվել է:  Հաջորդ դատական նիստին ամբաստանյալների սանկցիայի ժամկետը վստահաբար դեռ լրացած չի լինի և SHANTNEWS- ի հարցին, թե արդյո՞ք մտադիր են հաջորդ նիստին ևս հեռանալ դահլիճից, պաշտպանը պատասխանեց, որ, ամենայն հավանականությամբ ամբաստանյալները հաջոդ նիստին դահլիճում կլինեն ընդմիջումից հետո, իրենք ևս այդ ժամանակ կմիանան նրանց:

Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման քրեական գործը բաժանվեց 3 վարույթի այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ դատաքննությունը տապալվում էր: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանի վարույթում է գտնվում 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործը: Նրանք մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով  հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ զավթելու, ինչպես նաև նույն եղանակներով երկուսից ավելի անձանց պատանդ վերցնելու և պահելու, զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև  հրազեն ու ռազմամթերք հափշտակելու համար: Բացի այդ, մեղադրվում են հրկիզման եղանակով դիտավորությամբ տրանսպորտային միջոցներ ոչնչացնելու և սեփականատերերին խոշոր չափերի վնաս  պատճառելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

13:35 09.07.2025

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

13:23 09.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

13:11 09.07.2025

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...

BACK_TO_TOP