18:08 22.04.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի արդյունքներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հնարավորություններին և հարակից այլ թեմաների:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ հաշվետվության՝ ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի` կառավարությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունների արդյունքում ձևավորված ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 99.6%-ով՝ կազմելով 1,683.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 97.8%-ով՝ կազմելով 2,004.3 մլրդ դրամ:
Ինչպես նշել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, 2021-ը մեկնարկել է լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված էր Արցախի պատերազմով և Քովիդի համավարակով ի հայտ եկած սոցիալ-տնտեսական անորոշություններով: Հարկաբյուջետային, դրամավարկային և տնտեսական քաղաքականությունների համադրման արդյունքում 2021 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 5,7 տոկոս՝ կանխատեսված 3,2-ի դիմաց: Փոխնախարարը նշել է, որ 2021-ի բարելավվել է հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը, որը նախորդ տարվա համեմատ աճել է 14,5 տոկոսով: Արդյունքում՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0.3 տոկոսով, հասնելով պատմական ամենաբարձր մակարդակի՝ 22,7 տոկոս: 2021 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 7.7%՝ գերազանցելով ՀՀ կենտրոնական բանկի նպատակային՝ (4 +/- 1.5%) ցուցանիշը: Տարվա ընթացքում, հաշվի առնելով ինչպես ներքին տնտեսությունում, այնպես էլ միջազգային պարենային շուկաներում գնաճային զարգացումները և գնաճային սպասումների որոշակի արագացումը, ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 2.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է երկու կարևոր ցուցանիշ. առաջին՝ ճգնաժամային տարում նախնական պլանի նկատմամբ 147 մլրդ դրամով գերակատարվել են բյուջեի եկամուտները և երկրորդ՝ նախնական պլանի նկատմամբ կապիտալ ծախսերն 100 տոկոսով իրականացվել են:
«Իհարկե, սրանք չափազանց կարևոր ցուցանիշներ են, բայց ես ուզում եմ խոսել 2022թ. բյուջեի մասին: Չնայած և՛ ծախսերի, և՛ եկամուտների մասով մենք հսկայական աճ ունեցանք, բայց 2022թ. բյուջեի և՛ ծախսերը, և՛ եկամուտները մենք կրկին հսկայական չափով ավելացրեցինք: Հունվար-փետրվարին լավատեսական տրամադրություններ կային այդ առումով, բայց փետրվարի վերջին և մարտին աշխարհաքաղաքական իրադարձությունների բերումով մենք որոշակի անհանգստացնող միտումների առերեսվեցինք: Մեր լավատեսությունը զգուշորեն վերականգնելու համար շատ կոնկրետ հիմքեր կան, որովհետև ուզում եմ ընդգծել, որ առայժմ, այս պահի դրությամբ մենք շարունակում ենք ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով: Այսինքն՝ գերակատարման ռեժիմով ենք առայժմ առաջնորդվում»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է աշխատատեղերի ցուցանիշներին. 2022թ. մարտին աշխատատեղերի քանակով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: «2022թ. մարտ ամսվա տվյալները զիջում են միայն 2021թ. դեկտեմբերի տվյալներին: Մարտ ամսին ունեցել ենք 654784 աշխատատեղ, որը 2021թ. մարտի համեմատ ավելի է 32622 աշխատատեղով կամ 5.3 տոկոսով, 2020թ. որպես ճգնաժամային տարի մենք չենք էլ համեմատում, համարելով, որ ցածր են ցուցանիշները, 2019թ. համեմատ ավելի են 70714 աշխատատեղով կամ 12.1 տոկոսով: 2018թ. մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավելի է 120660-ով կամ 22.4 տոկոսով: Այսինքն՝ 2018-ից ի վեր մենք ունենեք 120660 նոր արձանագրված աշխատատեղ:
Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը: 2022թ. մարտի տվյալով միջին ամսական աշխատավարձը կազմել է 243607 դրամ, որը 2021թ. մարտի համեմատ ավելի է 32202 դրամով կամ 15.2 տոկոսով, 2019թ. համեմատ ավելի է 59730 դրամով կամ 32.4 տոկոսով, իսկ 2018թ. մարտի համեմատ ավելի է 69530 դրամով կամ 39.9 տոկոսով»:
Անդրադառնալով այլ ցուցանիշներին ևս՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք շատ որակական ցուցանիշներ են և վկայում են կոնկրետ արդյունքների մասին:
Կառավարության նիստի այլ մանրամասներ՝ այստեղ:
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...
19:27 30.04.2025
«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկումԽնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...
19:17 30.04.2025
Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասվում է որոշման մեջ։ ...
19:07 30.04.2025
«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ ԻնձագիՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ ««Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Ֆլիկի գլխավորությամբ ակումբը հիանալի կազմակերպված հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Ինձագին մամուլի ասուլիսում։ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ ...
18:58 30.04.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր […] ...