Տեղի է ունեցել Դադիվանքի մասին պատմող գրքի շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+12.09 oC

Տեղի է ունեցել Դադիվանքի մասին պատմող գրքի շնորհանդեսը

18:19 20.02.2018

Այսօր Մատենադարանում տեղի է ունեցել Դադիվանքի եկեղեցու որմնանկարների մասին պատմող «Դադիվանք.վերածնված հրաշալիք» գրքի շնորհանդեսը:  500 օրինակով տպագրված գրքում վերականգնված որմնանկարների լուսանկարներից բացի տեղ են գտել նաև եռալեզու հոդվածներ, որոնք պատմում են վանական համալիրի և որմնանկարների մասին:

Գրքի հեղինակներն են պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը , արվեստաբան Ավետ Ավետիսյանը, վերականգնող-ճարտարապետ Արա Զարյանը և որմնանկարների վերականգնող Քրիստին Լամուրեն:

Վերականգնող-ճարտարապետ Արա Զարյանը իր խոսքում նշել է, որ որմնանկարների վերականգնման վրա աշխատել են շուրջ 4 տարի և շատ ուրախ են, որ այսօր իրենց աշխատանքի արդյունքները կարող են ներկայացնել հանրությանը:  Որմնանկարների վերականգնող Քրիստին Լամուրեն հավելել է, որ շատ  ուրախ է, որ իրեն բախտ է վիճակվել աշխատել այստեղ.

«Ես շատ հավանում եմ Հայաստանը և ուրախ եմ, որ Արայի հետ համագործակցության արդյուքում մենք կարողացանք այսպիսի գիրք ստանալ: Ես որմնանկարների սիրահար եմ և հենց այդ սերն է ինձ ամեն անգամ բերել Հայաստան»,- ասել է Լամուրեն:

Որմնանկարների վերականգնողները ևս 4 ամիս աշխատել են գրքում զետեղված հոդվածների վրա:

Հեղինակները նշել են, որ որմնանկարներում պատկերված են Սբ. Նիկողայոս Սքանչելագործի հայրապետական իշխանություն ստանալու վարքագրական դրվագները: Այս տեսարանները բացառիկ են, քանի որ հայ միջնադարյան մոնումենտալ արվեստում այլևս չեն հանդիպում:

Պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը նշել է, որ Դադիվանքի որմնանկարները ստեղծվել են 1297 թվականին, սակայն տեղեկություններ չկան, թե ով է հեղինակը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան

23:13 04.05.2024

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան

48 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, GITIS-ի վոկալ արվեստի բաժնի դոցենտ Գալինա Դավիդովան։ Մայիսի 4-ին հայտնել է ինստիտուտի մամուլի ծառայությանը։ «Կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, վոկալ արվեստի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գալինա Եվգենիևնա Դավիդովան», – ասված է բարձրագույն ուսումնական հաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գալինա Դավիդովան ծնվել է 1975 թվականին […] ...

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

15:42 04.05.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների հատուկ ցուցադրությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը: Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները կցուցադրվեն մինչև […] ...

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

15:18 04.05.2024

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային աննախադեպ շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մինչ մարզային շրջագայությունն սկսելը, Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ կունենա Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ […] ...

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

14:54 03.05.2024

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին: Այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական […] ...

Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»

21:28 02.05.2024

Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»

Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը Կաննի 77-րդ կինոփառատոնում կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»։ Այս մասին ասվում է կինոփառատոնի ղեկավարության տարածած կոմյունիկեում։ «Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «A Cry in the Dark» ֆիլմի համար պատվավոր մրցանակը ստանալուց 35 տարի անց Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» համաշխարհային կինոյի զարգացման գործում ներդրում ունենալու համար»,- նշված է հայտարարության մեջ։ «Մերիլ […] ...

BACK_TO_TOP