Վահրամ Դումանյանն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

Վահրամ Դումանյանն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը

17:58 26.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Տալալ ալ-Խալիլը, խմբի զեկուցող Յասեր ալ-Սալամաhը, Ժողովրդական ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության վարչական հարցերով պատասխանատու Մանազել Հասանը, ՀՀ-ում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալատհբա Ահմադ Հասսանը և այլք:

Ողջունելով պատգամավորական բարեկամական խմբի անդամներին՝ Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը համակարգում է տարբեր ոլորտներ, և այդ համատեքստում անհրաժեշտ է դիտարկել համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում: Նախարարը փաստել է, որ Սիրիայում գործում է հայկական հրաշալի համայնք, որը բացառիկ նշանակություն ունի մեր երկրի համար՝ հանդիսանալով յուրօրինակ կամուրջ:

Վահրամ Դումանյանը կարևորել է Սիրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ առաջարկելով դիտարկել երկու երկրների միջև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը՝ վերջինիս հաղորդելով նոր բովանդակություն և չափելի արդյունքներ:

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանն իր հերթին նշել է, որ խոստումնալից երիտասարդներն են ցանկացած երկրի հույսը և շարժիչ ուժը՝ գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում նրանց հիմնախնդիրներին: Նրա խոսքերով՝ չնայած պատերազմով պայմանավորված մարտահրավերներին՝ Սիրիայում գործող գիտակրթական հաստատությունները երբեք չեն դադարեցրել իրենց գործունեությունը: Լյուսի Իսկանյանն առաջարկել է թարմացնել երկու երկրների միջև եղած համաձայնագիրը՝ մասնավորապես փոխադարձության սկզբունքով ուսանողական կրթաթոշակների տրամադրման հարցով:

Վահրամ Դումանյանը՝ փաստելով, որ ՀՀ բուհերում հիմնականում սովորում են սիրիահայ երիտասարդներ, հույս է հայտնել, որ մեր երկրի բուհերը գրավիչ կլինեն նաև ազգությամբ սիրիացի ուսանողների համար, ինչն առավել կամրապնդի երկու պետությունների միջև կապերը: Նախարարի խոսքերով՝ երկու երկրներն էլ անցել են պատերազմի միջով. «Պատերազմները և մարդկային դաժանությունները ճիշտ կրթության բացակայության հետևանք են: Ամենահզոր զենքը կրթությունն ու մշակույթն են, որոնցով պետք է ներկայանալ աշխարհին»:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ուսանողների փոխանակման և երիտասարդների միջև շփումների ակտիվացման կարևորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքային խմբերը կմշակեն երկու երկրների միջև համագործակցության մասին հուշագրի նախագիծ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP