24 կազմակերպություն հայտ է ներկայացրել Հայաստանից դուրս ուղևորափոխադրումներ կատարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.61 oC

24 կազմակերպություն հայտ է ներկայացրել Հայաստանից դուրս ուղևորափոխադրումներ կատարելու համար

13:46 31.07.2018

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն այսօր ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ է անցկացրել: Երթուղիների ուղղություններն են` Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իրան։ Մրցույթին հայտ է ներկայացրել 24 կազմակերպություն։ Ըստ նախարարության աշխատակիցների՝ սա արվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրը լուծելու, վթարների թիվը hնարավորինս նվազեցնելու համար:

«Եթե կհիշեք, կառավարության դիմաց հունիսի 4-ին բողոքի ակցիա էր տեղի ունենում, մենք հանդիպել ենք և պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի նրանց գործառույթը մենք հիմա օրինականացնենք, որովհետև իրենք նախկինում կատարել են փաստացի կանոնավոր փոխադրումներ կանոնավորի անվան տակ: Իսկ հիմա՝ մրցույթից հետո, բոլորը կվերադառնան օրենքի դաշտ»,- այսօր լրագրողներին ասել  է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը:

Shantnews.am-ի հիշեցմանը, թե մինչ այս էլ եղել են գրանցված,  կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարողներ, բայց նրանց չի հաջողվել դաշտից դուրս մղել ոչ կանոնավորներին, իսկ վթարների մեծ մասը հենց ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների հետ է պատահում, ՀՀ տրանսպորտի կապի և ՏՏ նախարարությունից արձագանքնել են, թե ամիսներ առաջ կատարված փոփոխության համաձայն՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրողը կանոնավոր ուղևորափոխադրում կատարելու համար պետք է ամեն մի երթուղու համար պետական տուրք վճարի՝ 150 հազար դրամ, ստանա թույլտվություն: Առանց այդ փաստաթղթի ՌԴ սահմանապահները փոխադրողին թույլ չեն տա հատել սահմանը: Այս պարագայում շատ ավելի ձեռնտու է գրանցվել որպես կանոնավոր, մտնել վերահսկելի դաշտ, տարվա համար վճարել 100 հազար դրամ և գործունեություն իրականացնել:

«Մենք մշակում ենք փոխադրողների հետ ավտոկայանների սերտ համագործակցության քաղաքականություն և գալու ենք այն կետին, որ ոչ ոք չկարողանա փոխադրում կատարել, քանի դեռ չի համագործակցում ավտոկայանի հետ: Մրցույթից հետո արդեն կլինի պարտադիր պայման՝ ավտոկայանների հետ պայմանագիր ունենալու վերաբերյալ, որպեսզի բոլոր փոխադրումներն իրականացվեն ավտոկայանի միջոցով, որպեսզի  բացառենք, որ ամեն մեկն իր բակից փոխադրում կատարի: Եթե չեղավ թույտվություն, իրենք չեն կարող հատել սահմանը»,- հավելել է Փամբուկչյանը:

Ըստ փոխնախարարի՝ այսօր ստուգում են ընդհանուր տեխնիկական բնութագիրը, որից հետո տրանսպորտի վարչությունը պետք է արդեն տա իր գնահատականները, թե որ ընկերություններն են հաղթում:

«Ընթացակարգը մոտավորապես 10, 15 օր կտևի, որից հետո իրենք դեռ փոխադրող չեն համարվելու այնքան ժամանակ, մինչև համապատասխան կողմի հետ պարիտետները չկնքվեն»,- ասել են ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

23:09 14.05.2025

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

22:57 14.05.2025

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart»  պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

22:45 14.05.2025

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Այսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...

BACK_TO_TOP