Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Սյունիքի մարզի գյուղացիական տնտեսություններին աջակցության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Սյունիքի մարզի գյուղացիական տնտեսություններին աջակցության համար

18:16 27.04.2022

Ապրիլի 26-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Սյունիքի մարզպետարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հուշագիրը ստորագրել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն:

Հուշագրի նպատակն է ստեղծել համագործակցության շրջանակ շահագրգիռ կողմերի միջև՝ Սյունիքի մարզում դիմակայունության ամրապնդման նպատակով կլիմայի նկատմամբ զգայուն և տնտեսապես կայուն պարենային համակարգերում ներդրումների խթանման միջոցով: Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա բարձրացնել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունը և եկամտաբերությունը, բարելավել գյուղատնտեսական ենթակառուցվածքները՝ ավելացնելով գյուղատնտեսական արտադրանքի ներուժը, խոցելի բնակչության պարենային ապահովությունն ու սնուցումը, սնունդը սպառողին հասանելի դարձնել մատչելի գներով, ներդրումների միջոցով խթանել կանաչ տնտեսության աճը` կլիմայական զգայուն լուծումներով:

Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и костюм

Պարենի համաշխարհային ծրագիրն ընդհանուր առմամբ նախատեսում է 3.8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումներ կատարել Սյունիքի մարզում: Մինչ այժմ կազմակերպության կողմից մարզում իրականացվել է 18 ծրագիր, ևս 28-ը` ընթացքի մեջ են:

Սյունիքի մարզպետարանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև՝ որպես շարունակական համագործակցության երաշխիք գյուղացիական տնտեսություններին աջակցության գործում և օժանդակություն Սյունիքի մարզում մեկնարկող սննդի արժեշղթաների ծրագրերին։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կարևորել է փաստաթղթի կնքումը` ընդգծելով կիրառական հետազոտությունների և կրթության հնարավորությունները գյուղատնտեսական բարձր տեխնոլոգիական ուսումնական հաստատություններում և ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու տեսանկյունից, ինչպես նաև հնարավորությունը` փոքր տնտեսվարողներին` ՀԱԱՀ փորձագետների կողմից տրամադրվող խորհրդատվական և վերապատրաստման ծառայությունների միջոցով բարձրացնել արտադրողականությունը:

Սյունիքի մարզ կատարած երկօրյա այցի ընթացքում Արման Խոջոյանը մասնակցել է նաև Սյունիքի Կապան քաղաքում Պարենի համաշխարհային ծրագրի նոր գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը:

Возможно, это изображение 4 человека, люди стоят, костюм и в помещении

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP