13:24 28.04.2022
Չնայած արևմտյան պատժամիջոցներին, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը գրեթե կրկնապատկել է Եվրամիության երկրներին հանածո վառելիքի վաճառքից ստացված եկամուտները՝ էներգակիրների գների աճի հաշվին։ Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը՝ հղում անելով ֆիննական «Էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնին»։
Կենտրոնի տվյալներով՝ վերջին երկու ամիսների ընթացքում Եվրոպական միությունը Ռուսաստանից ներկրել են շուրջ 44 միլիարդ եվրոյի էներգակիրներ, մինչդեռ անցյալ ամբողջ տարվա ընթացքում ներկրումը կազմել է 140 միլիարդ եվրո, այսինքն՝ ամսական շուրջ 12 միլիարդ եվրո։ Գլխավոր գնորդը շարունակում է մնալ Գերմանիան։
Ըստ կենտրոնի տվյալների՝ ռազմական գործողությունների երկու ամիսների ընթացքում Ռուսաստանն արտահանել է 62 միլիարդ եվրոյի նավթ, գազ և ածուխ։
Ըստ պարբերականի՝ թեև պատերազմի և պատժամիջոցների պատճառով Ռուսաստանից արտահանումը կրճատվել է, սակայն երկրի գերիշխանությունը որպես գազի աղբյուր նշանակում է, որ մատակարարումների դադարեցումը միայն բարձրացրել է գները, որոնք արդեն իսկ բարձր էին մատակարարման պակասի պատճառով, մինչ համաշխարհային տնտեսությունները վերականգնվում էին Covid-19-ի համավարակից: Ըստ կենտրոնի տվյալների՝ Ռուսաստանից արտասահմանյան նավահանգիստներ նավթի առաքումները ապրիլի առաջին երեք շաբաթվա ընթացքում նվազել են 30%-ով՝ համեմատած հունվար և փետրվար ամիսների ցուցանիշների հետ:
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...
21:24 17.06.2025
Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...