Որևէ քայլ պետք է չարվի, որից կտուժի ՀԱՊԿ հեղինակությունը. Տիգրան Բալայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.72 oC

Որևէ քայլ պետք է չարվի, որից կտուժի ՀԱՊԿ հեղինակությունը. Տիգրան Բալայան

12:34 31.07.2018

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ հանդիպմանը լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված զարգացումները ՀԱՊԿ հեղինակության վրա ի՞նչ ազդեցություն կունենան:

«Մեր քայլը՝ դիմել ՀԱՊԿ գործընկեր երկրներին՝ փոփոխման գործընթաց սկսելու առաջարկով, ելնում է հենց այդ տրամաբանությունից, որ մեր ներգրավվածությունը շարունակի նպաստել այդ կառույցի ուժեղացմանը: ՀԱՊԿ-ում կարևորագույն փաստաթղթերն ընդունվել են հենց մեր նախագահությունների օրոք, օրինակ՝ ՀԱՊԿ զարգացման հայեցակարգը ընդունվեց հենց մեր նախագահության օրոք՝ 2016 թ. Երևանյան գագաթնաժողովում: Նախորդ նախագահության օրոք՝ 2009-ին, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասին համաձայնությունը կայացվեց»,- նշեց նա:

Բալայանն ընդգծեց՝ Հայաստանը տրամադրված է հետևյալ կերպ. որևէ քայլ պետք է չարվի, որից կտուժի ՀԱՊԿ հեղինակությունը, այն պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը, և սրա մասին իրենք տեղեկացրել են թե՛ հրապարակայնորեն, թե՛ գործընկերների հետ շփումներում: ԱԳՆ խոսնակը նշեց՝ Յուրի Խաչատուրովը դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է. քանի դեռ որոշում չի կայացվել՝ նրան փոխարինելու վերաբերյալ, նա շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

«Գործընթացը, որ մենք առաջարկել ենք սկսել, քննարկումները, որ ընթանում են, դեռ չեն նշանակում, որ պարոն Խաչատուրովն ազատված է այդ պաշտոնից: Ինչ վերաբերում է տեսական հնարավորություններին, պարզ է, որ նրան ինչ-որ մեկը պետք է փոխարինի: Մենք ՀԱՊԿ-ում մինչև 2017 թ. մայիսի 2-ը ունեինք իրավիճակ, երբ նախորդ գլխավոր քարտուղարի լիազորություններն ավարտվել էին  2016-ի դեկտեմբերի 31-ին, և մինչև Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնում էր առաջին տեղակալը»,- ասաց Բալայանը:

Նա նշեց՝ նման պրակտիկա, նման հնարավորություն էլ ունեն, բայց այսօր Խաչատուրովը դեռ հանդիսանում է գլխավոր քարտուղար, և իրենք ելնում են այդ իրողությունից, իսկ թե նրան ո՞վ կփոխարինի, ինչպե՞ս, ի՞նչ ժամանակահատվածում դա տեղի կունենա, դա քննարկումների և կոնսենսուսով կայանալիք որոշման հարց է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP