17:48 28.04.2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է ShantNews-ի մոսկովյան թղթակցի հարցին՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։
«Հարցս վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Նախկինում որքան էլ սրվեին Ռուսաստանի, Արևմուտքի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, այս ձևաչափը մնում էր այն կղզյակը, որտեղ Ռուսաստանի և Արևմտյան երկրների միջև համագործակցությունը շարունակվում էր կառուցողական հունով։ Բայց վերջերս Սերգեյ Վիկտորի Լավրովը հայտարարեց, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան հրաժարվում են նույն սեղանի շուրջ աշխատել այդ ձևաչափով։ Այդ առնչությամբ Հայաստանի իշխանություններն ավելի լավատեսորեն արձագանքեցին, ասացին, որ տեսնում են Մինսկի խմբի աշխատանքի հեռանկարներ։ Գուցե դուք հետագայում այս թեմայով զրույցներ եք ունեցել ձեր գործընկերների հետ, գուցե մանրամասն մեկնաբանություններ ունեք այս հարցի շուրջ։ Ի՞նչ հունով է ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ի՞նչ ձևաչափով»,- հարցրել է Վահե Ավանեսյանը։
Մարիա Զախարովան հիշեցրել է նախկինում արված հայտարարությունները՝ դարձյալ շեշտելով, որ Բրյուսելը փորձում է յուրացնել եռակողմ պայմանավորվածությունները։
«Ուզում եմ հիշեցնել, որ մանրամասն մեկնաբանություն տվել ենք այս հարցի շուրջ ապրիլի 21-ին և խոսել ենք այն մասին, որ Մինսկի խմբի, այսինքն՝ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների դիվանագիտական բարձր ակտիվությունն, ըստ էության, մեծացել է և դրանով կաթվածահար է արել երեք համանախագահների՝ նախկինում լավ համակարգված աշխատանքը։ Նրանք հրաժարվել են մեր մասնակցությամբ փոխգործակցությունից։ Մենք դրանում չենք տեսել պատահական համընկնումներ և նաև ամրագրել ենք, որ Բրյուսելի կողմից անամոթ փորձեր են արվում՝ յուրացնելու հայտնի ռուս-հայկական-ադրբեջանական բարձր մակարդակով պայմանավորվածությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից անցյալ տարի առաջարկված օրակարգը»,- ասել է դիվանագետը։
Զախարովան շեշտել է, որ Մոսկվան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման համար հիմք է համարում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնությունները և շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը։
«Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը քննարկվել են, այդ թվում՝ ապրիլի 26-ին Բաքվում մեր երկրի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման ընթացքում։ Մենք ավելի վաղ նաև հայտնել էինք, որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ փոխվարչապետների համանախագահությամբ։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, մինչև այս շաբաթվա վերջ Բաքվում ծրագրված են շփումներ ԱԳՆ-ի գծով»,- ասել է Մարիա Զախարովան։
Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանը դրական է գնահատում երկու կողմերի պատրաստակամությունը՝ շարժվելու միմյանց ընդառաջ, և այդ թեմայով եռակողմ շփումները մշակվում են բարձր մակարդակով։
«Իմ կարծիքով՝ իրական աշխատանքն այն ձևաչափերով, որոնք արդյունք են տալիս, ակնհայտ է։ Մենք, այսպես թե այնպես, մնում ենք գոյություն ունեցող ձևաչափերում, բայց տեսնում ենք, որ այնտեղ աշխատանքներն ընթանում են, այսպես ասած՝ ոչ լավ, ոչ վատ։ Իհարկե, մենք հիմնական կարևորություն ենք տալիս այն ձևաչափերին և այն փաստաթղթերի իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս։ Այս արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, քաղաքացիական բնակչությունը, տնտեսական գործիչները, պետությունները և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանը»։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...